Միջազգային

ԵԱՏՄ գագաթնաժողովում մի շարք կարևոր որոշումներ են կայացվելու. ինչ է ակնարկել Պուտինը

ԵԱՏՄ գագաթնաժողովում մի շարք կարևոր որոշումներ են կայացվելու. ինչ է ակնարկել Պուտինը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ղազախստանում ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ կայացվելիք մի շարք կարևոր որոշումների մասին։

Այսօր նա բանակցություններ է անցկացրել Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի հետ։
Բանակցություններից հետո առաջնորդները համատեղ հայտարարություն են ստորագրել Ռուսաստանի և Ղազախստանի ժողովուրդների միջև բարեկամության և բարիդրացիության հիմքերի վերաբերյալ և հայտարարություններ են արել լրատվամիջոցների համար։
«Վաղը միավորման գագաթնաժողովում մի շարք կարևոր որոշումներ կընդունվեն, որոնք ուղղված են մեր ինտեգրացիոն համագործակցության խորացմանը»,- ռուս-ղազախական բանակցություններից հետո ասել է ՌԴ ղեկավարը։

Պուտինը նշել է ԵԱՏՄ-ում Ղազախստանի հաջող նախագահությունն այս տարի։

Պուտինը պետական ​​այցով Ղազախստանում է մայիսի 27-29-ը։ Մայիսի 29-ին Աստանայում կանցկացվի ԵԱՏՄ գագաթնաժողովը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image