Քաղաքականություն

Խոշոր անորսալիներից մեկը

Խոշոր անորսալիներից մեկը

Քաղաքացիակյան պոռնոգրաֆիա կուսակցության, թերեւս, ամենապոռնոգրաֆիկ դեմքը՝ Արսեն Թորոսյանը, ինչ-որ բան էր գրել իր էջում, թե` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ոչ այլ ինչ է, եթե ոչ պայքար իր ինքնիշխանությանը ձգտող Հայաստանի Հանրապետության դեմ: Բնականաբար, զայրացա Թորոսյանի մտքի բոբիկությունից: Ինչպե՞ս կարող է «Հանուն հայրենիքի» շարժումը, որին հարյուր հազարավոր հայեր են միացել, պայքարել ՀՀ ինքնիշխանության դեմ: Էս կարգի էշություն հնարավոր չէ ոչ մի, թեկուզ ամենալայն դարպասով ներս մտցնել:

Իսկ ո՞վ է Արսեն Թորոսյանը, ով իրեն թույլ է տալիս նման հիմարություն գրել ֆեյսբուքյան անձնական տնամերձում: Պատգամավո՞ր է` ավելի վատ իր համար: Իշխանական մեծամասնությունի՞ց է` շատ ավելի վատ: Նրա գրածը, հնարավոր է, արդեն կարդացել են Երեւանից մինչեւ Նյու Յորք ու հիմա խոռով ծիծաղում են թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ հայ ժողովրդի, թե՛ շարժման, թե՛ Արսեն Թորոսյանի պատկերացրած վիլայեթական ինքնիշխանության, թե՛ ՀՀ կառավարության եւ այդ կառավարության քաղպոռնոգրաֆիկ վարչապետի վրա: Այո, իր քաղաքագիտական տհասությամբ Թորոսյանը բոլորին խնդացրեց վրաներս:

Բայց ո՞վ է, վերջապես, Արսեն Թորոսյանը: Առողջապահության ոլորտի այդ թյուրիմացության ի՞նչ խելքի բանն է քաղաքագիտությունը: Նրանը գարդասիլն է, կորոնավիրուսը, շների ստերջացումը, անասնաֆերմաներում պոռնոգրաֆիկ եղանակով խոզերի սելեկցիան: Ու իբր քիչ էր, որ ինքը քայլարած կիսաբժիշկ էր, մի հատ էլ առողջապահության նախարար նշանակվեց` ամենամաֆիոզ կառույցի, այն է՝ առողջապահության նախարարության պահակապետ: Թալանե՞ց: Չէ, ի՞նչ եք ասում, էդ ի՞նչ կեղտոտ մտքեր են: Բա Նիկոլի նախարարը կթալանի՞: Պարզապես ժամանակներն այնպիսին էին, որ Արսեն Թորոսյանն ինքնաբերաբար, ինչ-որ տեղ ակամա գերհարստացավ: Պատահում է այդպես: Կարող եք Լոնդոն հարցում ուղարկել քվանտային ֆիզիկայի մասնագետ Արմեն Սարգսյանին, եւ նա հանրամատչելի ձեւով կբացատրի, թե ինչպես են կորոնավիրուսի պայմաններում հարստանում առողջապահության նախարարները: Որպես օգնություն Հայաստան եկած դեղերի վաճառքը՝ դեռ մի կողմ: Դա մանր ժուլիկություն է: Շատ ավելի եկամտաբեր էր ԲԿ-ները քանդելը, դեռահաս աղջիկներին անհասկանալի պատվաստումներ անելը, կորոնավիրուս արհեստածին վարակը որպես բնական աղետ ներկայացնելը եւ այլն: Մեր ВОЗ-ի տղան Թորոսյան Արսենն էր այդ ժամանակ եւ անթերի էր կատարում իր «պարտականությունները»:

Այն, ինչ ունի սկիզբ, ունի նաեւ վերջ: Արսեն Թորոսյանին գործից հանեցին, որովհետեւ արդեն շատ էր «կապերը կտրել»: Փաշինյանն անհանգիստ էր: Նա հասկանում էր, որ եթե իր գլխին կորոնավիրուսի գործով փորձանք գա մի օր, Թորոսյան Արսենից կգա: Եվ Փաշինյանը Թորոսյան Արսենին արագ հանեց գործից, նույնիսկ ժամանակ չտվեց, որ Թորոսյան Արսենը հաշվետվություն ներկայացնի՝ ինչ փողեր է ստացել, ինչքան է ծախսել, ինչի վրա է ծախսել: 8 հազարից ավելի մարդ մահացով «կորոնավիրուսից»… Ոչ մի հաշվետվություն, ոչ մի կոռուպցիոն ռիսկ: Ծածկադմփոց արին՝ գնաց: Բայց Արսեն Թորոսյանին գործից հանել՝ դեռ չէր նշանակում ապահովագրվել նրանից: Ու դա էր պատճառը, որ Փաշինյանը, գուցե սիրտը շահելու նպատակով, նրան դարձրեց նախ իր աշխատակազմի ղեկավար (2021թ. հունվար-հուլիս), իսկ հետո՝ Քաղպոռնոգրաֆիա խմբակցության պատգամավոր:

Ասեմ նաեւ, որ Արսեն Թորոսյանն առողջապահության նախարար է եղել 2018-2021 թվականներին: Այսինքն՝ 44-օրյա պատերազմի օրերին եւ դրանից հետո էլի մի քանի ամիս: Ասել է թե՝ «ակտիվ» մասնակցություն է ունեցել մեր վիրավոր զինվորների ու սպաների բուժումը «կազմակերպելու» գործին: Այս մասին էլ, ի դեպ, ոչինչ չկա գրված Արսեն Թորոսյանի բացակայող հաշվետվությունների մեջ: Եվ ահա, Արսեն Թորոսյանը, որ 2018-2024 թթ․ այսքան «անբասիր» ծառայել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, որոշել է հիմա էլ քաղաքագետ դառնալ: Թե բա՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը պայքարում է ՀՀ ինքնիշխանության դեմ, թե բա՝ «Շողակաթի» փողերը տանք Հ1-ին, թե բա՝ ճիշտ կլինի եկեղեցին միացնել Դաշնակցությանը, որովհետեւ դաշնակցական պատգամավորները բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ «իրենց կուրծքն էին պատառոտում՝ փորձելով պաշտպանել եկեղեցուն»: Տղա ջան, նախեւառաջ եկեղեցուն պաշտպանելը մեղք չէ, ապա՝ կարո՞ղ ես բացատրել, թե ինչ անուն կարելի է տալ այն աղանդավոր կառավարությանը, որ դիմում է ամեն տեսակի մանիպուլյացիաների, որ ժողովրդին խաբի, թե եկեղեցին, իբր, հարկեր չի վճարում: Եվ ո՞վ լիներ Դաշնակցության պատգամավորների տեղը, որ ձեր անինքնիշխան այիբը ձեր երեսով չտար: Թե բա՝ բյուջեի կատարողական… Նստել՝ ձեր թալանը քննարկում եք, ինքներդ ձեզ ծափ տալիս:

Արսեն Թորոսյանը, ինչ ուզում եք՝ ասեք, ահագին վախեցած է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումից: Որ շարժումը հաղթեց, ինքը հայտնվելու է դատախազության ուշադրության կենտրոնում, եւ իրենից հաշվետվություն են պահանջելու: Նա գիտի, որ ամենաշատը 10 րոպե կարող է լռել` 11-րդ րոպեից, երբ գործի դրվեն խոսեցնելու համապատասխան մեթոդները, լեզուն բացվելու է: Իսկ որ մի անգամ բացվեց՝ պատմելու է ամեն ինչ․ ով առաջինն ասաց՝ մորթենք, ով բռնեց ոտքերը, ով մորթեց… Դե գիտեք, Նիկոլն էլ էր այնտեղ, մի լավ կերան, խմեցին… 

Բագրատ սրբազանը, կարծում եմ, ՔՊ-շնիկների այս վախերը մեղմելու նպատակով ասաց, որ շարժման առաջին քայլը հասարակության մեջ համերաշխություն հաստատելն է լինելու: Բայց ես այնքան էլ վստահ չեմ, որ Փաշինյանի կառավարության բոլոր ներկա եւ նախկին անդամները նույն չափով են պատասխանատվության ենթարկվելու: Իմ իմանալով՝ Արսեն Թորոսյանը պետք է բացառություն կազմի:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image