Ժամանց

Մելիքյանի մեկնաբանությունը՝ խայտառակ պարտության հետ կապված

Մելիքյանի մեկնաբանությունը՝ խայտառակ պարտության հետ կապված

2026 թվականի աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման F խմբի 6-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը արտագնա խաղում կրեց ծանր պարտություն Պորտուգալիայի ընտրանուց՝ 1-9 հաշվով։

Խաղից հետո մեր հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը պատասխանեց լրագրողների հարցերին՝ գնահատելով կատարվածը։ Նա նշեց, որ արդյունքը ցավալի է, բայց հասկացնելով, որ թիմը դեռ պատրաստ չէ մրցակցել տաղանդավոր ու փորձառու ընտրանիների հետ։

«Մենք նոր ենք սկսել այս ճանապարհը, թիմը երիտասարդ է, և դա երևաց խաղի ընթացքում։ Կարծում եմ՝ նման խաղերը մեզ կօգնեն դառնալ ավելի ուժեղ և փորձառու»,— ասաց Մելիքյանը։

Մարզիչը նաև ընդգծեց, որ պարտության հիմնական պատճառը հոգեբանական պատրաստվածության պակասն էր․ «Չեմ կարծում, որ պարտությունը պայմանավորված էր եղանակային պայմաններով։ Առավել ուշագրավ էին երկրորդ և երրորդ գոլերը, որոնք ընդունեցինք անսպասելի իրավիճակներից, ինչը հստակ կապված է հոգեբանության հետ։ Մենք դեռ չենք հասունացել այս մակարդակի համար հոգեբանորեն։ Այս ուղղությամբ պետք է աշխատենք»։

Եղիշե Մելիքյանը նշեց նաև, որ թիմը ծանր տրամադրության մեջ է, սակայն կարևոր է ընդունել իրավիճակը և շարունակել աշխատանքը՝ ուժեղանալու համար։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image