Դիմում ՀՀ ԿԸՀ - ին /[email protected]/
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՇԽՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՒՅՆԱՑՈՒՄ
Տեղեկացնում կամ հիշեցնում ենք, որ «Արմենպրես» Հայաստանի միակ պետական լրատվական գործակալությունը, ենթադրաբար անտեսելով Վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ ԺՀՄԻԳ և Վենետիկի հանձնաժողովի ուղեցույցները, 2021թ․ ԺՀՄԻԳ հանձնարարականները և ԸՕ սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածով սահմանված քարոզչական սահմանափակումները, տեղեկատվություն է տարածել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք բնակավայրեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների 21․03․2026թ․ կատարած այցի և բնակիչների հետ հանդիպումների մասին /տե՛ս կից/, որտեղ ներկայացվել է նաև Վարչապետի և Կառավարության կատարած և նախատեսվող աշխատանքները։
ՕՐԻՆ – 2026