Մշակույթ

Ավելի քան 600 վթարային հուշարձան

Ավելի քան 600 վթարային հուշարձան

Վթարային վիճակում գտնվող ավելի քան 600 հուշարձաններ կան, որոնցից որոշների վերականգնման աշխատանքներն ընդգրկված են միջնաժամկետ ծախսային ծրագրում: Այս մասին տեղեկացրել է ԿԳՄՍՆ Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետի տեղակալ Լուսինե Իգիթյանը՝ ներկայացնելով 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի նախագծով հուշարձանների ոլորտում նախատեսվող աշխատանքները:
Ըստ բանախոսի՝ վերջին տարիների առաջնահերթություններից է նաեւ մոնումենտալ արվեստի հուշարձանների, այդ թվում՝ որմնանկարների եւ խճանկարների վերականգնումը․ այդ նպատակով ԿԳՄՍ նախարարությանը կից ստեղծվել է մոնումենտալ արվեստի հուշարձանների հարցերով զբաղվող մասնագիտական խորհուրդ, որը քննարկում է համապատասխան գիտանախագծային փաստաթղթերը:

Հաջորդ տարի նախատեսվում է վերականգնել Արտաշատ մայրաքաղաքի խճանկարն ու որմնանկարը: Վերականգնվել է Գնդեվազի Սուրբ Աստվածածին եկեղեցու որմնանկարը, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնից Գյումրու համայնքապետարանի շենք է տեղափոխվել ու վերականգնվել Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը: Այս տարի ընթանում են Շատիվանքի որմնանկար վերականգնման աշխատանքները. մրցութային կարգով հաղթող ճանաչված կազմակերպությունն արդեն մշակում է որմնանկարի ամրակայման եւ վերականգնման էսքիզային նախագիծը։ Մասնագիտական խորհրդի քննարկումից եւ դրական եզրակացությունից հետո կհայտարարվի վերականգնման աշխատանքների մրցույթ:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image