Շվեյցարիայի Բուրգենշտոկի լեռնադահուկային հանգստավայրում հունիսի 19-ին նախատեսված ԱՄՆ-Իրան բանակցությունները չեն կայանա։
Այս մասին, ըստ Reuters-ի, հայտնել է Շվեյցարիայի ԱԳՆ-ն։
Նախկինում նախարարությունը սոցիալական ցանցերում գրառում էր հրապարակել, որում ողջունում էր երկու երկրների միջև հուշագրի ստորագրումը և հայտարարում պատվիրակությունների՝ հունիսի 19-ին նախանշված հանդիպումների մասին։
Ըստ հաղորդագրության՝ Բուրգենշտոկի բանակցություններին պետք է մասնակցեին Իրանի, ԱՄՆ-ի և Պակիստանի ու Կատարի միջնորդները։
Ավելի վաղ գրել ենք, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը չի մեկնի Շվեյցարիա, ինչպես նախկինում նախատեսված էր՝ Իրանի հետ փոխըմբռնման հուշագիր ստորագրելու համար։
Այդ մասին էլ հայտարարել էր Սպիտակ տան խոսնակը։