«Էս էն դասական անեկդոտի օրինակն ա, ասում ա՝ ինչ ուզում ես արա, կարևորն էն ա՝ ով ա հաշվում․ այ էս վիճակում ենք հայտնվել»,- ՍԴ նիստում խոսելով ընտրական գործընթացի, արդյունքների մասին, ասաց փաստաբան, ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանը։
Ավելի վաղ ելույթ էր ունեցել ԲՀԿ ներկայացուցիչ Էլինար Վարդանյանը՝ ասելով, որ այս գործը ԲՀԿ-ի մասին չէ, այն ՀՀ քաղաքացու՝ ընտրելու իրավունքի մասին է։