Այս թիմի նոր դիվանագիտական հաղթանակը
Եվ այսպես, Ալիևին գոհացնելու համար, ով չէր ցանկանում հայերի դեմքերը տեսնել «թրիփ-միջանցքում», գտնվել է հանճարեղ դիվանագիտական լուծում։ Որքան հասկանում եմ, առաջարկվել է ունենալ երկու գրասենյակ՝ մեկը առջևում, մյուսը՝ հետևում ։ Առջևի գրասենյակում ամերիկացիները կստուգեն ադրբեջանցիների անձնագրերը, իսկ հետևի գրասենյակում՝ փակ դռան հետևում, կթաքնվեն հայ սահմանապահները, որպեսզի Ալիևը նրանց չտեսնի ։
Առաջարկում եմ էլ ավելի պարզ լուծում. թող հայ սահմանապահները թաքնվեն այն սեղանի տակ, որի հետևում նստած կլինի ամերիկացի վերահսկողը՝ վարագույրի հետևում։ Այդ դեպքում ամերիկացին կկարողանա սեղանի տակից արագ ու աննկատ անձնագիրը ցույց տալ հայ սահմանապահին, որպեսզի ադրբեջանցիները դա չտեսնեն ։
Մեկ այլ տարբերակ. հայ սահմանապահին կարելի է թաքցնել պահարանի մեջ, իսկ դռան վրա անցք բացել, որպեսզի նա աննկատ հետևի իրավիճակին ։ Կամ էլ՝ հայ սահմանապահին հագցնել Լաս Վեգասի «Բելաջիո» հյուրանոցի ընդունարանի աշխատակցի համազգեստ, իսկ գլխարկի վրա գրել՝ «Բարի գալուստ Լաս Վեգաս»։ Սա էլ կարելի է փորձել ։
Արթուր Խաչիկյանի էջից