Հայ կինոյի օրը Գրականության եւ արվեստի թանգարանում նշանավորվեց «Ֆրունզիկ Մկրտչյան. չգրված հետադարձ հայացք...» գրքի շնորհանդեսով եւ գրքի հեղինակի՝ կինոգետ, խմբագիր Ռոբերտ Մաթոսյանի հետ հանդիպումով:
Այս գիրքը մեծ արտիստի՝ Մհեր Մկրտչյանի չգրված մենախոսությունն է, որը հեղինակը ձայնագրել է ավելի քան 40 տարի առաջ: Ավելին՝ Ռոբերտ Մաթոսյանը, լինելով նրա մտերիմ բարեկամներից մեկը եւ «Ֆիլմ» թերթի խմբագիրը, տարբեր առիթներով ուղեկցել է արտիստին եւ ձայնագրել նրա հանդիպումները, արտերկրի կինոփառատոներում ականատես է եղել նրա աննախադեպ ընդունելությանը եւ հանդիսատեսի ջերմ սիրուն: Գիրքը, ըստ հեղինակի, ուղերձ է նոր սերնդին, չգրված հետադարձ հայացք, որտեղ Ֆրունզիկ Մկրտչյանը բացում է ինքնաճանաչողության, չափի եւ չափավորության, արժանապատվության գաղտնիքներն ու խորհուրդներ տալիս։ «Ձայնագրությունը կատարելիս մի նպատակ ունեի՝ բացել ու ներկայացնել Ֆրունզիկին որպես անհատականություն, մարդ, դերասան, արվեստագետ։ 40 տարի անց այդ ձայնագրությունը վերածվեց գրքի։ Աշխատել եմ չմիջամտել, շատ թեթեւ հարցեր եմ տվել, որ բացվի, խոսակցությունն առաջ գնա»,- նշում է Ռոբերտ Մաթոսյանը։
Մշակույթ
40 տարի անց ներկայացվել է Մհեր Մկրտչյանի չգրված մենախոսությունը
Ամենաընթերցված
«Հրապարակ». Սարսափազդու հաղորդագրություններ Քննչակ...
«Ուժեղ Հայաստան» դաշինքի համակարգող Նարեկ Կարապետյանի նախընտրական հանդիպումների հետքերով քրեական վար...
Ասեց՝ կոկորդդ կկտրեմ ու խփեց․ ՔՊ-ականները ծեծի են...
Երեկ երեկոյան ժամը 20։00-ի սահմանում Արթիկում, հենց համայնքապետարանի շենքի առջեւ, ՔՊ-ականները, այդ թ...
«Հրապարակ»․ Սյունյաց «ռեմբոներից» բան չմնաց
Սյունյաց երբեմնի խրոխտ ընդդիմադիր համայնքապետերից միայն Գեւորգ Փարսյանը չդավաճանեց իր սկզբունքներին,...
«Հրապարակ»․ Նախկին պաշտոնյան՝ ՔՊ թեկնածու
Բերդ համայնքից հայտնում են, որ համայնքում ՔՊ-ի օգտին ակտիվ քարոզչություն է իրականացնում երևանաբնակ բ...
×
❮
❯