Հասարակություն

«Հրապարակ». Դիլիջանի ՀՈԱԿ-ի տնօրենին ազատել են

«Հրապարակ». Դիլիջանի ՀՈԱԿ-ի տնօրենին ազատել են

Հունիսի 3-ին Դիլիջան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արման Բազինյանը որոշել է հունիսի 5-ից «Դիլիջան համայնքի կոմունալ սպասարկում» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Հայկ Մնացականյանին ազատել զբաղեցրած պաշտոնից՝ լուծելով 2026 թ․ փետրվարի 20-ին կնքված աշխատանքային պայմանագիրը: Որպես որոշման հիմք՝ նշված է Հայկ Մնացականյանի դիմումը։ Դիլիջանցիներն ասում են, որ Հ․ Մնացականյանը լավ աշխատող է, սակայն աղբահանությանը հատկացված ռեսուրսները, հավաքարարների աշխատավարձն անբավարար են՝ քաղաքի սպասարկումը պատշաճ իրականացնելու համար։

Դիլիջանը շարունակում է մնալ կեղտոտ քաղաք, այդ վիճակից բողոքում են տեղի բնակիչները, քաղաքի հյուրերն ու զբոսաշրջիկները։ Հիմա՝ ամռանը, քաղաքում աղբահանությունը վատ է կատարվում։ Դիլիջան համայնքի աղբավայրը գտնվում է միջպետական ավտոճանապարհի եզրին, այն ցանկապատված չէ, այնտեղ դիլիջանցիների կովերն են արածում՝ սնվելով թունավոր նյութերով։ Աղբավայրում հաճախ հրդեհներ են լինում, ծուխը պատում է միջպետական ավտոճանապարհը, հասնում մինչեւ քաղաք։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image