Միջազգային

Եվրոպայի խաղաղությունն արդեն անհնարին է․ Չեխիայի նախագահ

Եվրոպայի խաղաղությունն արդեն անհնարին է․ Չեխիայի նախագահ

Չեխիայի նախագահ Պետր Պավելը հայտարարել է, որ Եվրոպայի համար խաղաղությունն արդեն ինքնին հասկանալի կատեգորիա չէ, որ այդպես էլ պետք է լինի։

Այս մասին նա ասել է Globsec միջազգային ֆորումի ժամանակ, ինչպես հայտնում է բրիտանական The Guardian պարբերականը։

Չեխիայի նախագահը նշել է, որ խաղաղության հիմքերը եվրոպական ցամաքում ներկայումս կարիք ունեն պաշտպանության, հոգացողության եւ զորակցության։ «Այն դասը, որ պետք է քաղենք ներկայիս իրականությունից, թերեւս այն է, որ Եվրոպան մնացել է միայնակ եւ պետք է լինի բավական չափով ուժեղ, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանա միայն ինքն իր ոտքերի վրա կանգնած մնալ»,- ասել է Պետր Պավելը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image