Միջազգային

Անկարան պնդում է՝ Ռուսաստանը բռնակցել է Ղրիմը

Անկարան պնդում է՝ Ռուսաստանը բռնակցել է Ղրիմը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ղրիմի ինքնավար հանրապետության անեքսիայի 12-ամյակի կապակցությամբ։

«Այս 12-ամյակին մենք վերահաստատում ենք, որ չենք ճանաչում այս փաստացի իրավիճակը, որը հակասում է միջազգային իրավունքին», - ընդգծել է Արտաքին գործերի նախարարությունը։

Հայտարարության մեջ նաև ընդգծվել է Թուրքիայի շարունակական աջակցությունը Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ընդգծելով.

«(Թուրքիան) կշարունակի ուշադիր հետևել թերակղզում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես՝ Ղրիմի թաթարների իրավիճակին, և դրանք պահել օրակարգում»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image