Հասարակություն

Ժողովրդի 80%-ը քեզ չի համարում վարչապետ, քո որոշումներն էլ ոչ մի արժեք չունեն հայ ազգի համար

Ժողովրդի 80%-ը քեզ չի համարում վարչապետ, քո որոշումներն էլ ոչ մի արժեք չունեն հայ ազգի համար

 

Նիկոլ Փաշինյանն այսօր հերթական անգամ անդրադարձել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, գրելով. «Ասել եմ արդեն, որ Կտրիճ Ներսիսյանը Ամենայն Հայոց Կաթողիկոս չէ եւ հետեւաբար այդ դիրքից նրա կայացրած որոշումները մեզ համար արժեք չունեն եւ առոչինչ են։ Տեր Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ»:

Իրականության զգացումը կորցրած ու չափից ավելի ինքնավստահ Փաշինյանին, սակայն, ֆեյսբուքյան օգտատերերը սուր քննադատության են ենթարկել, թողնելով հետևյալ մեկնաբանությունները.

Արթուր Քարամյան. «Բայց դու ով ես որ ասես ովա Ամենայն Հայոց Կաթողիկոս դու եդքան զոհ տվածներից ու թուրքի հետ ախպերություն անելուց խոսա ես երկրի ամեն մի միլիմետրի համար իրանց կյանքը տված զինվորների առաջ քո մեղքից խոսա դու ինչ իրավունք ունես մտնես եկեղեցու գործերի մեջ մեղքերի մեջ թաղված լինելով»: Հռիփսիմե Սրապիոնյան. «Ձեր նպատակին չեք հասնելու չ՝հարգելի Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան մենք՝ իրական հայորդիներս ամուր ու անսասան կանգնելու ենք եկեղեցու կողքին,Ձեր կռիվը կաթողիկոսի հետ չէ այլ եկեղեցու դուք դա ինձնից առավել լավ գիտեք։ Գիտեմ նաև որ յուրաքանչյուրի գրածը կարդում ենք չէ որ դուք դրանով եք ապրում,հիշե’ք,եկեղեցին միշտ է հաղթելու ,միշտ։ Եվ շնորհակալ ենք ձեզ ձեր շնորհիվ կամաց կամաց մաքրվում է եկեղեցին ուրացողներից»: Գոհար Գրիգորյան. «Չարաչար սխալվեցիր. Էս պատերազմում տանուլ ես տալու..Չնայած պարտվելուց դու քեզ պարտված չես զգում»: Սարգիս Առաքելյան. «Կենդանի այդ նույն թեմը հիմնել է Գարեգին Վեհափառը այդ նույն տիրադավին նշանակել է Գարեգին Վեհափառը։ Հիմա հարց ինչպես եղավ դա ընդունելի է իսկ նրան պաշտոնանկ անելը ոչ։ Անկեղծ ասած նողկանք եմ ապրում ձեր խմբակի հանդեպ»: Կարեն Մկրտչյան. «Ոնց որ Կաթողիկոսը հայտարարի, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չէ, ուստի ում աշխատանքից հեռացրել է իր հրամանով, շարունակում են պաշտոնավարել։ Ու մարդիկ էս ամեն ինչը նորմալ են ընդունում»: Գարիկ Պետրոսյան. «Ի՞նչ ես խուճապի մատնվել) ըստ քո հիմար տրամաբանության` դու էլ վարչապետ չես և քո ոչ մի որոշում լեգիտիմ չէ»: Արիս Դադյան. «Բայց դուք էլ վերջի տվյալներով դեռ չեք օծվել կաթողիկոս: Էդ ո՞նց որոշեցիք, որ Գևորգ Սարոյանը թեմի առաջնորդա: Գևորգ Սարոյանը այլևս թեմի առաջնորդ ՉԻ»: Պատրիկ Երանյան. «Ժողովրդի 80%-ը քեզ չի համարում վարչապետ, ստացվում է, որ քո որոշումներն էլ ոչ մի արժեք չունեն հայ ազգի համար»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image