Միջազգային

20 ուղևորի չեն կարողանում գտնել

20 ուղևորի չեն կարողանում գտնել

Կալիֆոռնիայի իշխանությունները որոնում են MV Hondius զբոսանավի ավելի քան 20 ուղևորների, որոնցում հանտավիրուսի բռնկում էր գրանցվել։ Նրանք իջել են նավից և չեն կապվել առողջապահական մարմինների հետ, հաղորդում է The New York Post (NYP)-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Նահանգային իշխանությունները հաստատել են, որ նավի վրա Կալիֆոռնիայի բնակիչներ են եղել։ Նույնականացված ուղևորները գտնվում են բժշկական անձնակազմի հսկողության տակ և ախտանիշներ չունեն։

MV Hondius-ում մահացել է երեք մարդ՝ հոլանդացի զույգ և Գերմանիայի քաղաքացի։ Ենթադրվում է, որ նրանք կարող էին վարակվել շրջագայությունից առաջ։ Նավի վրա ընդհանուր առմամբ 147 մարդ է եղել՝ 88 ուղևոր և 59 անձնակազմի անդամ։ Վերջին հաղորդագրությունների համաձայն՝ նավի վրա վարակվել է ութ մարդ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image