Մշակույթ

Կբեմադրեն արհեստական բանականության գրած պիեսը

Կբեմադրեն արհեստական բանականության գրած պիեսը

Վերսալի պալատի Թագավորական օպերան 2026 թվականին կբերամդրի պիես, որը գրվել է արհեստական բանականության կողմից՝ ֆրանսիացի դասական գրող, դրամատուրդ Ժան-Բատիստ Մոլյերի ոճով (1622-1673)։  

Պիեսի վերնագիրն է՝ «Աստղագուշակը, կամ կեղծ կանխագուշակություններ»։ Սյուժեի հիմքում աստղաբանի պատմությունն է, ով կանխագուշակում է, որ իր դուստրը երջանիկ եւ բարգավաճ ընտանիք կունենա նրա ձեռքը խնդրած տղամարդու հետ ամուսնանալով, ում սակայն աղջիկը չի սիրում։ Աղախինը փորձում է խանգարել այդ ամուսնությանը։

«Այդ պիեսը լիովին հավանական է, որ գրեր նաեւ Մոլյերը»,- Agence France-Presse-ի փոխանցմամբ ասել է Սորբոնի նախագահի տեղակալ  Պյեր-Մարի Շովենը, ում աջակցությամբ իրականացվում է նախագիծը։ Վերջինս ասել է, որ հայտնի է այն, որ Մոլյերն իրապես հետաքրքրվել է աստղագուշակությամբ։

Պիեսի ստեղծման համար պատասխանատու է ֆրանսիական Mistral ստարտափի ստեղծած արհեստական բանականության մոդելը։ Վերջինիս ուսուցանել են Մոլյերի եւ 17-րդ դարի այլ հեղինակի տեքստերը։ Փորձագիտական հանձնախումբը կստուգի, թե արդյոք գրվածքը համապատասխանում է 17-րդ դարի ոճին եւ արդյոք գրվածքում պահպանվել է տրամաբանությունը։

«Մեր նպատակն այն է, որ ցույց տանք, որ արհեստական բանականությունը կարող է դառնալ այն գործիքը, որը կարող է զգալիորեն ուժգնացնել մարդկային ստեղծարարությունը»,- ասել է Շովենը։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image