Միջազգային

Ի՞նչ է այսօր Ադրբեջանի տարածքով առաքվելու Հայաստան

Ի՞նչ է այսօր Ադրբեջանի տարածքով առաքվելու Հայաստան

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հացահատիկի և պարարտանյութերի ևս մեկ խմբաքանակ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ հաղորդագրության` այսօր առավոտյան 4 վագոն հացահատիկ և 4 վագոն պարարտանյութ կուղարկվի Հայաստան։

Գնացքը կուղևորվի «Բալաջարի» կայարանից, այնուհետև «Բոյուք Քեսիկ» կայարանով կշարժվի դեպի Վրաստան, իսկ հետո` Հայաստան:

Հիշեցնենք` երեկ Ադրբեջանի միջոցով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել կարբամիդով երկու և ալյուրով մեկ վագոն։

Ըստ տվյալների` մինչ օրս Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանով տարանցմամբ ավելի քան 28 հազար տոննա հացահատիկ, ավելի քան 4 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկաձավար է ուղարկվել։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image