Հասարակություն

Համեմատվելու տեղ ունե՞նք եվրոպական թանկացումների հետ

Համեմատվելու տեղ ունե՞նք եվրոպական թանկացումների հետ

Հայաստանի իշխող քաղաքական մեծամասնության՝ «ՔՊ»-ի ներկայացուցիչները, հայաստանյան իրականության մասին խոսելիս, հաճախ են սիրում օրինակներ բերել Եվրամիությունից, եւրոպական երկրներից։ Սակայն նրանք մոռանում են, որ Եվրամիությունում ոչ մի ապրանք ու ծառայություն միանգամից չի կարող 50 տոկոսով թանկանալ` դա ուղղակի անհնարին է։ Եվրոպայում հասկանում են, որ նման թանկացումը կարող է առաջացնել սոցիալական ցնցումներ եւ մարդկանց դուրս բերել փողոց, ուստի երբեք իշխանությունները նման քայլի չեն գնում։ «Eurostat»-ի տվյալներն ուսումնասիրելով, կտեսնենք, որ այն թանկացումը, որը հիմա Երեւանի հանրային տրանսպորտի ոլորտում է իրականացվում, Եվրոպայում անհնարին է թե տեսականորեն, թե առավել եւս՝ գործնականում։ Այսպես, եվրագոտում սպառողական գները անցյալ տարվա դեկտեմբերին տարվա ընթացքում բարձրացել են ընդամենը 2,4 տոկոսով։ Նույն 2,4 տոկոսանոց թանկացումների մասին է խոսել նաեւ «Trading Economics»-ն իր վերլուծության մեջ։ Ընդ որում, ամենաշատ թանկացումները՝ 4 տոկոսով, եղել է ծառայությունների ոլորտում։ Բուն դեկտեմբեր ամսին եվրագոտում սպառողական գնաճը կազմել է 0,4 տոկոս՝ նոյեմբերի համեմատ։ Ավելին, Եվրոպայի համար ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկով շոկային համարվող 2022 թվականին տրանսպորտային ծախսերի աճը կազմել է ընդամենը 12,5 տոկոս։

Բերված թվերին նույնիսկ հպանցիկ հայացքով նետելով իսկ՝ պարզ է դառնում, որ որեւէ համեմատություն անելն անիմաստ է, որովհետեւ համեմատության եզրեր չկան հայաստանյան եւ եվրոպական իրականությունների միջեւ։ Եւ ոչ միայն կենսամակարդակի ու աշխատավարձերի մասով, այլեւ գնաճի տեմպերի: Ի դեպ, երբ 2019 թվականի աշնանը Լիբանանում որոշեցին որ WhatsApp-ն ու Skype-ը պետք է դարձվեն վճարովի, այնպիսի հզոր բողոքի ցույցեր տեղի ունեցան, որ իշխանությունները նահանջեցին` հետ կանգնելով նման ռիսկային քայլից։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image