Հասարակություն

Երեւանում «ai քեզ հանդիպում»-ը համախմբել էր ոլորտի առաջատարներին եւ ai-ով հետաքրքրվածներին

Երեւանում «ai քեզ հանդիպում»-ը համախմբել էր ոլորտի առաջատարներին եւ ai-ով հետաքրքրվածներին

«Ինչպե՞ս շարժվել արհեստական բանականության (AI)-ի հետ համընթաց` այն դարձնելով օգտակար օգնական», «Ի՞նչ տեղ է զբաղեցնում Հայաստանն AI-ի կիրառման քարտեզում և ի՞նչ պետք է անի աշխարհում մրցունակ լինելու համար»: AI-ին առնչվող այս և այլ  արդիական հարցեր են քննարկվել «ռեԱրմենիա» ակադեմիայի AI գրագիտության շարժմանը միացած մասնակիցների և գործընկերների առաջին համայնքային հանդիպմանը, որը տեղի ունեցավ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:   

«ռեԱրմենիա» ակադեմիայի գործադիր տնօրեն Ռեբեկա Հակոբյանը ներկայացրեց աշխարհում AI-ի կիրառման վերաբերյալ մի քանի ուսումնասիրություն: Մայքրոսոֆթ ընկերության «2025-ին AI-ի կիրառման զեկույցի» համաձայն, Հայաստանը գտնվում է կարմիր գոտում` տնտեսության մեջ AI-ը 10%-ից քիչ կիրառող երկրների շարքում: Մեկ այլ` Արժույթի միջազգային հիմնադրամի զեկույցի տվյալներով, Հայաստանն ավելի բարենպաստ` միջին դիրքերում է: 
Ռեբեկա Հակոբյանի կարծիքով, մենք` որպես զարգացող երկիր, շատ կարևոր կետում ենք. «Պետք է հասկանանք՝ ինչպե՞ս օգտագործել մեզ մոտ առկա բոլոր հնարավորությունները և AI ենթակառուցվածքների զարգացման առումով տեղի ունեցող զարգացումները, որպեսզի միջին դիրքերից դուրս գանք, գտնենք մեր յուրահատուկ առանցքն ու աշխարհում լինենք մրցունակ»։

Հակոբյանի խոսքով` հենց այդ նպատակով էլ ստեղծվել է «ռեԱրմենիա» ակադեմիան, որը գործում է 3 հիմնական ուղղություններով՝  AI գրագիտության և մասնագիտական հմտությունների ծրագրեր (ներառյալ՝ առաջատար «AI քեզ բան» նախաձեռնությունը և 21-րդ դարի «գոյատևման» հմտությունների և շարունակական կրթության նախագծերը), AI ագենտներով կրթական հարթակ (AI Agentic Education Platform), ինչպես նաև AI տրանսֆորմացիայի խորհրդատվություն ու լուծումներ կազմակերպությունների համար։

2025 թվականի ընթացքում ակադեմիան AI կրթություն է տրամադրել ավելի քան 9,000 անձանց Հայաստանից և Սփյուռքից: Այն նաև համագործակցում է Հայաստանի տարբեր ոլորտների առաջատար կազմակերպությունների և համալսարանների հետ՝ AI կրթությունն ու տրանսֆորմացիան խթանելու նպատակով։ 

«ռեԱրմենիա» ակադեմիայի «AI քեզ հանդիպման» շրջանակում կայացած պանելային քննարկման բոլոր մասնակիցներն մեկ հարցում համակարծիք էին. շարժվել AI-ի հետ համընթաց նշանակում է լինել համարձակ: 
Նշենք, որ «ռեԱրմենիա» ակադեմիան տրանսֆորմացնող և զորացնող էկոհամակարգ է, որտեղ մարդիկ բացահայտում, զարգացնում և իրացնում են իրենց ներուժը՝ արագ փոփոխվող աշխարհում արդյունավետ և ներդաշնակ կյանքով ապրելու համար։  

Ակադեմիան ներդրումային առաջին շրջափուլի շրջանակում 670,000 ԱՄՆ դոլար է ներգրավել տեղական ու միջազգային մեկ տասնյակից ավելի ներդրողներից՝ ընկերության 10 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր գնահատմամբ։ Սա աննախադեպ ցուցանիշ է 2025թ. նոյեմբերին Հայաստանում հիմնադրված և գաղափարի փուլում գտնվող ստարտափի համար: Ներդրումային փուլի ավարտից հետո ստարտափի հիմնական բաժնետերը (90%+) շարունակում է մնալ «ռեԱրմենիա» բարեգործական հիմնադրամը։

Հիմնադիրների խոսքով` ակադեմիան արդեն դուրս է գալիս նաև միջազգային շուկա՝ մեկնարկելով ռազմավարական համագործակցություն Հնդկաստանի հեղինակավոր կրթական հաստատություններից մեկի՝ Bharatiya Vidya Bhavan-ի հետ։ Արդյունքում 2026 թվականի փետրվարին BVB-ում կգործարկվի «Արհեստական բանականություն և AI4Bharat» նոր ծրագիրը, որի հիմքում «ռեԱրմենիա» ակադեմիայի մշակած կրթական բովանդակությունն է։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image