«Հրապարակի» զրուցակիցը ՀՀ ժողովրդական արտիստ, դասախոս, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանն է:
- Տևական ժամանակ է՝ Նիկոլ Փաշինյանը կաթողիկոսի հեռացումն է պահանջում, ուզում է եկեղեցին «նորոգել»` իր հռչակած «Չորրորդ Հանրապետությանը» համահունչ: Ի՞նչ կարծիք ունեք Փաշինյանի ցանկությունների մասին:
- Ես աշխատում եմ այդ հարցերով ոչ էլ զբաղվել: Միայն արվեստ: Մնացած բոլոր հարցերը, եթե անկեղծ` ինձ չեն հետաքրքրում:
- Իսկ որպես քաղաքացի, որպես արտիստ, չունե՞ք դիրքորոշում, չե՞ք այցելում եկեղեցի:
- Չեմ այցելում, եկեղեցին նենց չեն հարամել, որ այցելեմ:
- Ո՞վ է հարամել: Ի՞նչ առումով:
- Դուք գիտե՞ք, որ Հայաստանում Գարեգինին առաջին հայհոյողը ես եմ եղել: Ոչ մեկը չէր համարձակվում խոսել այն ժամանակ, ես եմ խոսել առաջինը: Դա մի 16 տարի առաջ էր:
- Ի՞նչ էր պատահել, որ հայհոյեցիք:
- Լենինականում ինչ-որ հեռուստաընկերություն կար, անունը չեմ հիշում, դրա եթերից, մի խոսքով…..
- Իսկ ի՞նչ էր արել, որ հայհոյեցիք:
- Այն ժամանակից էի գլխի ընկել, որ նա Աստծո հետ գործ չունի: Լավ, մի խոսքով….
- Այսինքն` այժմ կողմ եք Փաշինյանի գործողություններին, ուրախ եք, որ այդպես է վարվում եկեղեցականների հետ:
- Լավ էլի, ախպոր պես, ամեն դեպքում ես գործ չունեմ: Ինչ ուզում են անեն: Էս քաղաքականություն, կրոն-մրոն, ինչ-որ կատարվում է մեզ մոտ ինձ համար գիտե՞ս ոնց որ ինչ լինի, ոնց որ օգտագործած, կեղտոտ ունիտազ դնես դեմս, ասես` հոտ քաշի: Լրիվ նույնն է, չեմ ուզում:
- Բայց արդյո՞ք եկեղեցու հարցը քաղաքական հարց է:
- Հա բա ի՞նչ է: Քաղաքականություն, եկեղեցի, լրիվ այդ բոլոր հարցերը….
- Հավանաբար հոգու խորքում նաեւ ուրախ եք, որ ձեզ համար այդքան ատելի կաթողիկոսի դեմ պայքար է գնում:
- Տա Աստված: Այ, երբ մի բան փոխվի, գուցե ես էլ….
- Այդ դեպքում ինչո՞ւ չեք մասնակցում Նիկոլ Փաշինյանի շրջիկ պատարագներին:
- Ես երբեք ոչ մի նման բաների` միտինգների, բաների չեմ մասնակցում:
- Չորս եկեղեցական` սրբազան է կալանավորվել: Ի՞նչ կասեք այս մասին:
- Լավ են արել, չեմ իմանում ինչ են արել, բայց ինչ-որ արել են նրանց դեմ, լավ են արել: