Հասարակություն

Պարեկներին բերել, հավասարեցրել են ջրաչափ ստուգողի հետ

Պարեկներին բերել, հավասարեցրել են ջրաչափ ստուգողի հետ

Պարեկային ծառայությունից հանրային դժգոհությունները գնալով մեծանում են, վերջերս գողության, թմրանյութի վաճառքի դեպքեր, նույնիսկ սպանություն տեղի ունեցավ, երբ պարեկները փորձել էին ենթադրյալ հանցագործին վնասազերծել։ Նրանք նույնիսկ հումորի հերոսներ են դարձել, կես կատակ, կես լուրջ ասում են, որ «ոստիկանությունում պիտի ստեղծվի պարեկների հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն», կամ՝ եթե փողոցում ձեզ պարեկ է մոտենում, ապա ահազանգեք ոստիկանություն։ Թեմայի առնչությամբ զրուցել ենք իրավագիտության դոկտոր, փաստաբան Ենոք Ազարյանի հետ։ Որքանով են պարեկները համապատասխանում օրենքով իրենց տրված լիազորություններին, եւ որքանով է արդարացված Նիկոլ Փաշինյանի այն մոտեցումը, որ պարեկ դառնալու համար բարձրագույն կրթությունն անհրաժեշտ չէ։

«Հիմա իրենք որոշակի կուրսեր են անցնում՝ վեցամսյա, միլիցիայի նախկին դպրոցում, որը հիմա կոչվում է Ոստիկանության ակադեմիա։ Բայց նրանք ունեն միջնակարգ կրթություն։ Պարեկներին բերում հավասարեցնում են ջրաչափ ստուգողի հետ, որի պարագայում կրթություն ունենալը պարտադիր չէ, բայց քանի որ պարեկը որոշումներ է կայացնում կոնկրետ իրավախախտման մասին, ինչը հետագայում որոշակի խնդիրներ է առաջացնում, այդ առումով, իհարկե, ցանկալի է, որ այն կադրերը, որոնք ընտրված են եւ մարդկանց հետ պիտի աշխատեն, ունենան կրթություն։ Իրենց կրթություն չունենալը, շատ դեպքերում անտաշ լինելը, անմեղսունակի դեմքով հանդես գալը որոշակի զայրույթ է առաջացնում առանց այդ էլ մեր հասարակության այս լարված իրավիճակի պարագայում։ Ասում ենք, որ միջնակարգ կրթությունը հերիք է, բայց նա, օրինակ, պարտավոր է, չէ՞, քեզ կանգնեցնելու դեպքում ներկայացնել քո իրավունքները, որ, օրինակ, դու ունես փաստաբանի իրավունք, առարկելու իրավունք եւ այլն, բայց գալիս, միանգամից առանց հիմնավորման ասում է, որ սա է։ Երկրորդն էլ՝ ինքը ներկայանում է ազգանունով, բայց քեզ հետ խոսում է անունով։ Իրենց նախարարությունն ունի քննություն իրականացնող ներքին անվտանգության համակարգ, ստացվում է, որ այս համակարգն իր գործունեությունը հավուր պատշաճի չի իրականացնում, որպեսզի ժամանակին սրանց պատասխանատվության ենթարկի։ Մենք տարբեր դեպքերի ենք ականատես լինում, որ եթե պիտի հանցագործ վնասազերծեն, կրակում սպանում են։ Այսպիսի դեպքերը, իհարկե, տգիտության արդյունքն են։ Կամ՝ պարեկների կողմից մեքենաներից օգտվելը, որոնց հետեւանքով բազմաթիվ վթարներ էին լինում։ Մենք ուղիղ ականատես ենք լինում այդ անպատժելիությանը։ Երբ մարդը հոգեբանորեն պատրաստ չէ այդ պաշտոնը ստանձնելու, բայց հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, այդպիսի դեպքեր են լինում։ Որոշ դեպքերում էլ վերահսկողությունից դուրս են։ Այդ գաղափարը որ ներմուծել են՝ մենք մեր մտածելակերպով եւ մեր կադրային բանկով դրան պատրաստ չէինք եւ պատրաստ չենք մինչեւ հիմա, իսկ թե հետագայում կշտկեն կամ չեն շտկի, դա այլ խնդիր է»,- պատասխանեց Ազարյանը։

Հարցրինք նաեւ՝ ընդհանրապես կա՞ր անհրաժեշտություն հատուկ պարեկային ծառայություն ստեղծելու՝ ոստիկանության կազմում։ «Ես չեմ կարծում, որ նման անհրաժեշտություն կար, եւ առաջին կարեւորությունը դա էր, մեր երկրում առաջնահերթ ավելի կարեւոր խնդիրներ կան, թիվ 1 հարցը մեր սահմանների անվտանգության հարցն է եւ, ընդհանրապես, բանակի հարցն է։ Մեր ներքին կանոնակարգն իբր լավացնում են, բայց իրականում ավելի վատացնում են,  բարեփոխումները պետք է ներդաշնակ լինեն մյուս ինստիտուտներին, կառույցներին։ Դու չես կարող բերել, ինչ-որ մի մասնակի բան փոխել, բայց ընդհանուր համակարգն իր ֆունկցիաները լավ իրականացնի։ Ես կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունը չկար, եւ եթե ինչ-որ մի բան էլ արվում է, ապա պետք է շատ լուրջ հաշվարկված լինեին բոլոր դետալները, հետո կադրային քաղաքականությունը ճիշտ արվեր, որպեսզի տպավորություն չստեղծվի, որ այսօր ով աշխատանքի տեղ չունի, կարող է գնալ՝ 500 հազար դրամ փող ստանալ»։

Լրահոս

Ամենաընթերցված

ՔՊ-ի վերջին շանսը

ՔՊ-ի վերջին շանսը

Հայ բնապահպանները շատ բան ունեն սովորելու իրենց ադրբեջանցի գործընկերներից: Դուք տեսաք, չէ՞, թե ինչպե...

×
Gallery Image