Միջազգային

«Դժոխքից եկած թրթուրները» գրոհել են Դանիան

«Դժոխքից եկած թրթուրները» գրոհել են Դանիան

Դանիայի մի քանի քաղաքներ ենթարկվել են կաղնու մետքասաթիթեռի թրթուրային հարձակման։ Համաձայն տեղի մամուլում տեղ գտած հրապարակումների, այդ թրթուրները անվանում են նաեւ «դժոխքից եկած»։ Վերջիններս լուրջ վտանգ են ներկայացնում թե մարդկանց համար, թե շրջակա միջավայրի, քանի որ պարունակում են տոքսիկ սպիտակուց իրենց մարմինը ծածկող մազիկներում։

Դրանց հպումը կարող է առաջացնել մաշկի գրգռվածություն, ցան, կարմրություն, շնչարգելություն, ծանր դեպքերում նաեւ՝ անաֆիլակտիկ ծոկ։ Իշխանությունները հայտարարել են, որ առայժմ արդյունավետ պայքարի միջոց այդ թրթուրների դեմ՝ չկա։ Սպասվում է, որ ամառային արձակուրդից հետո, դանիական պառլամենտը կքննարկի դրանց դեմ պայքար սկսելու հարցը։

Լրահոս

Ամենաընթերցված

Հուլիսի 13-ին լույս չի լինի

Հուլիսի 13-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 13-ին պլանայի...

×
Gallery Image