Հասարակություն

Արարատի բնակչին մեղադրում են Արամ Սարգսյանի սպանությունը կազմակերպելու համար

Արարատի բնակչին մեղադրում են Արամ Սարգսյանի սպանությունը կազմակերպելու համար

Արարատի բնակիչ Ստեփան Սամվելյանը, որը թունդ ընդդիմադիր է եւ մամուլի ակումբներում հաճախ ելույթներով է հանդես գալիս, հատկապես խոսում է Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի դեմ, նրան մեղադրելով իրենից բիզնես խլելու համար, օրեր առաջ ձերբակալվել է։ Մեր տեղեկություններով՝ իրավապահ մարմինները նրա հետեւից են ընկել Նիկոլ Փաշինյանի, Արամ Սարգսյանի հասցեին վատաբանող ելույթների համար, նրա վրա էլ մի ծանր մեղադրանք են դրել՝ սպանության նախապատրաստում։ Իրավապահ համակարգի մեր աղբյուրը պատմում է, որ մեղադրանքի հիմքում դրել են այն, թե Ստեփան Սամվելյանը մահափորձ է կազմակերպել Արամ Սարգսյանի եւ նրա շրջապատից եւս մեկ անձի դեմ։ Սամվելյանին Քննչական կոմիտեն ձերբակալել է, ապա մեղադրանք առաջադրել եւ դիմել դատարան՝ կալանավորելու համար։

Քննչական կոմիտեից հաստատեցին մեր տեղեկությունը՝ նշելով, որ մեր նշած անձն ունի մեղադրյալի կարգավիճակ, քրեական գործ է հարուցվել․ «Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 43-155-րդ հոդվածի (սպանության կազմակերպում) եւ 335-րդ հոդվածի առաջին մասին հատկանիշներով (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը)։ Հայտնաբերվել է նռնակ»:

Քննչական կոմիտեից չպատասխանեցին՝ ինչ խափանման միջոց է ընտրվել Սամվելյանի նկատմամբ։ Քրեական դատարանների մամուլի խոսնակ Լիանա Ռաֆայելյանից փորձեցինք ճշտել, թե դատարանն ինչ որոշում է կայացրել, մեզ պատասխանեց․ «Ինֆորմացիայի տնօրինողը նախաքննական մարմինն է,ուստի անհրաժեշտ է ճշտել քննիչից»:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image