Քաղաքականություն

«Հրապարակ». Դուք ի՞նչ գիտեք՝ նրանց տարածքն ինչքան է, որ ճանաչում եք

«Հրապարակ». Դուք ի՞նչ գիտեք՝ նրանց տարածքն ինչքան է, որ ճանաչում եք

«Սահմանադրության վերաբերյալ Արարատ Միրզոյանի հայտարարությունը, երբ նա պատասխանում է Բայրամովին, միանգամայն ընդունում եմ նորմալ, ճիշտ»,- ասում է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը «Հրապարակի» հետ զրույցում` անդրադառնալով Անթալիայի ֆորումում ՀՀ արտաքին գործերի նախարարի այն հայտարարությանը, որ Սահմանադրության մեջ ոչինչ չկա այն մասին, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է: «Այն, որ ասում է` գիտեք ինչ կա, Մինսկի խմբի գոյությունը կարելի է դադարեցնել ստրագրելուց անմիջապես հետո, ինձ համար անընդունելի է, որովհետեւ, երբ Փաշինյանն ասում է՝ մենք փակեցինք Ղարաբաղյան շարժումը... Ղարաբաղյան շարժումը տարածքային վեճի մասին չի եղել: Ղարաբաղյան շարժումն ի սկզբանե եղել է հայ ժողովրդի, արցախահայության ինքնորոշման իրավունքի մասին: Հիմա, եթե դուք հայտարարում եք, որ փակում ենք ղարաբաղյան շարժումը, նշանակում է՝ դուք ասում եք՝ մենք մերժում ենք ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունք միջազգային նորմը: Ո՞վ է ձեզ նման իրավունք տվել: Տարածքային ամբողջականություն՝ չի նշանակում ճանաչել Ադրբեջանի 86.6 հազար ք/կմ-ն, հիմարություն է դա: Դուք ի՞նչ իմանաք՝ նրանց տարածքն ինչքան է, որ այդքանն էլ ճանաչում եք: Ճանաչել որեւէ երկրի տարածքային ամբողջականությունը՝ նշանակում է հրապարակավ հայտարարել, որ զերծ եք մնում այդ երկրի տարածքի մեջ փոփոխություններ մտցնելու որեւէ հավակնությունից․ սա է տարածքային ամբողջականության իմաստը»,- ասաց Հարությունյանը:

ՀՀ նախկին վարչապետը նշում է, որ բոլոր իշխանությունները` թե՛ Լեւոն Տեր-Պետրոսյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի եւ թե՛ Սերժ Սարգսյանի, հայտարարել են, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որովհետեւ մեր խնդիրը տարածքային վեճ չի եղել: «Մենք ասում ենք՝ կա արցախահայություն, որը, ինչպես Արեւելյան Թիմորը, ինչպես Էրիթրեան, ինչպես Կոսովոն, կարող էր օգտվել միջազգային ինքնորոշման իրավունքից: Մենք ասում էինք, որ արցախահայությունն էլ է օգտվելու ինքնորոշման միջազգային իրավունքից: Ղարաբաղյան շարժման ամբողջ իմաստը սա է եղել․ դա չի եղել տարածքային վեճ, որ դուք Ղարաբաղյան շարժումը փակում եք: Այսինքն, ուզում է ասի, որ մենք տարածքային վեճ, պահանջ Ադրբեջանից չունենք: Մենք երբեք չենք ունեցել տարածքային պահանջ Ադրբեջանից, երբեք: Հասկանո՞ւմ եք, սա է հարցը»,- ասաց ՀՀ նախկին վարչապետը:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image