Դվին համայնքում վաղ առավոտից անօրինական ձերբակալություններ են. ձերբակալում են թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ասորական համայնքի ներկայացուցիչ Զեմֆիրա Միրզոևան ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ հրավիրելով պատկան մարմինների և լրատվամիջոցների ուշադրությունը։
«Հրապարակ»֊ի տեղեկություններով` հուլիսի 16-ին վիճաբանություն է տեղի ունեցել Վերին Դվին եւ Արեւշատ գյուղի բնակիչների միջեւ, հարվածել են միմյանց։ Առավոտյան 4 անձ ոստիկանությունը բերման է ենթարկել, որից հետո բաց են թողել։ Այս պահին ձերբակալված անձ չկա։