Հասարակություն

Մանրամասներ Դավիթի առողջական վիճակից

Մանրամասներ Դավիթի առողջական վիճակից

Լրագրողների հետ զրույցում փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը տեղեկացրել է Դավիթի առողջական վիճակի մասին՝ նշելով, որ վերջինիս մոտ որևէ դրական փոփոխություն չի արձանագրվել։

Նրա խոսքով՝ Դավիթի վիճակը մնում է նույնը․ նա շարունակում է տառապել ուժեղ գլխացավերից, ունի ընդհանուր թուլություն և հաճախակի գլխապտույտ, ինչի հետևանքով նույնիսկ չի կարողանում կանգնած մնալ։

Փաստաբանը նաև նշել է, որ առայժմ որևէ արձագանք կամ նոր տեղեկություն չեն ստացել ոչ Գլխավոր դատախազությունից, ոչ էլ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։ Նրա խոսքով՝ ՄԻՊ-ին դիմել են նաև Դավիթի դասընկերները, սակայն այդ ուղղությամբ ևս առաջընթաց չկա։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image