Երևան քաղաքի Առաջին ատյանի դատարանի Աջափնյակ 2 նստավայրում շարունակվում են «Հրապարակի» գործով դատական լսումները։ Դատարանն ինչպես նախորդ անգամներն էր արգելել, այս անգամ ևս արգելեց տեսաձայնագրումը, խոսեցին հանրային մեղադրողը, պաշտպանը, խոսքով հանդես եկավ նաև «Հրապարակի» գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը։
Վերջինս իր խոսքում, ի թիվս այլ հանգամանքների, նշեց կարևորությունը այն ժամանակահատվածի, որում հրապարակվել էր հոդվածը, որի համար Փաշինյանը դատի է տվել «Հրապարակին»։ Իսկ ժամանակահատվածը հետևյալն էր՝ մայիսի վերջին եկեղեցիների չուլանացման մասին հայտարարություններ, որոնց հաջորդեցին սրբազանների թիրախավորումը, որին հաջորդեց վեհափառին անձնավորված թիրախավորում, իսկ վեհափառը ոչ միայն Հայաստանի հոգևոր առաջնորդն է, այլև աշխարհասփյուռ հայության։
Ըստ Օհանյանի՝ այս դատավարությունը մի բանի մասին է, որ Փաշինյանին ամեն ինչ կարելի է, իր ընդդիմախոսներին` ոչ, որ Փաշինյանն ինքն իրեն բարեվարքության ոստիկանի իրավունքներ է վերապահել, իսկ իրեն ոչինչ ասել չի կարելի։