Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ և Եվրոպայի ոի տարածաշրջանային անվտանգության համագործակցության ենթահանձնաժողովի նախագահ, սենատոր Սթիվ Դեյնսին, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ երկրի ղեկավարի պաշտոնական կայքին հղումով։
Ալիևը նշել է, որ Դոնալդ Թրամփի հետ իր անձնական հարաբերությունները պահպանվում են բարձր մակարդակի վրա, ինչը կարևոր դեր է խաղում ԱՄՆ նախագահի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության նախաձեռնության առաջխաղացման գործում։
Զրույցի ընթացքում ընդգծվել է TRIPP նախագծի կարևորությունը տարածաշրջանային տրանսպորտային կապի զարգացման համար, ինչպես նաև մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ադրբեջանի և ԱՄՆ Սենատի միջև երկխոսության ամրապնդման և գործընկերության հեռանկարների վերաբերյալ։