Ժամանց

Իմ ընտանիքն ու երկրպագուներն ինձ շատ էին աջակցում․ Արոնյանի գրառումը՝ հաղթանակից հետո

Իմ ընտանիքն ու երկրպագուներն ինձ շատ էին աջակցում․ Արոնյանի գրառումը՝ հաղթանակից հետո

Շախմատիստ Լևոն Արոնյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել կնոջ և դստեր հետ ու կից գրառմամբ շնորհակալություն հայտնել բոլոր իրեն աջակցողներից։ 

«Ես անչափ ուրախ և հպարտ եմ Հարավային Աֆրիկայում ազատ ոճի Մեծ սաղավարտի մրցաշարում հաղթելու համար: Ամբողջ տարին հիանալի էր, և իմ ընտանիքն ու երկրպագուներն ինձ շատ էին աջակցում: Շնորհակալ եմ բոլորիդ ինձ հավատալու համար»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանը դարձավ «Freestyle Chess Grand Slam Final» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթող: Եզրափակչում Արոնյանը 1.5:0.5 հաշվով հաղթեց աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image