Հասարակություն

Ես հաղորդում տալու միտք չունեի, քննչականից զանգեցին, ստիպված տնից դուրս եկա, գնացի

Ես հաղորդում տալու միտք չունեի, քննչականից զանգեցին, ստիպված տնից դուրս եկա, գնացի

Երեկ մեզ հետ զրույցում ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանն ասել էր, որ չի պատրաստվում հաղորդում ներկայացնել ընդդեմ Սամվել Վարդանյանի, սակայն երեկ գիշերը հայտնի դարձավ, որ Վարդանյանի դեմ խուլիգանության հոդվածով հարուցված քրգործը հենց Ասլանյանի հաղորդման հիման վրա է հարուցվել։ Պատգամավորին հարցրինք՝ բա ինչո՞ւ է մտափոխվել, չէ՞ որ ասել էր, որ հաղորդում չի տալու։ Նշենք նաև, որ Սամվել Վարդանյանը ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս` ճանապարհին, մի խումբ դիմակավոր անձանց կողմից ենթարկվել է դաժան ծեծի: 

«Ես չմտափոխվեցի։ Ես ընդհանրապես մտադրություն չունեի, բայց մինչև բժշկական կենտրոն հասնելը մեկ էլ տասնյակ ու տասնյակ զանգեր են գալիս՝ ասելով, թե այդ ի՞նչ է պատահել։ Բանից պարզվում է՝ այդ երիտասարդը, չգիտեմ՝ ինչ նկատառումներով, ինքն այդ նյութը գցում է ֆեյսբուք, և ամբողջը տարածվում է։ Ես ԱԺ-ում իմ որոշակի գործընթացը ավարտելուց հետո արդեն պատրաստվում եմ տուն գնալ, երեկոյան կողմը ինձ քննչականից զանգում են, թե պարոն Ասլանյան, այսպիսի բան է կատարվել Ձեզ հետ, մենք տեսանյութով հետաքրքրվել ենք, բռնել ենք այդ մարդուն, Դուք պետք է ներկայանաք հարցաքննության, և ես ժամը 7-ին մոտ, ստիպված տնից դուրս եմ եկել, գնացել եմ հարցաքննության։ Ահա ամբողջ պատմությունը, հարգարժանս»,- ասաց Ասլանյանը։ 

Այսինքն՝ եթե քննչականից չզանգեին ու չկանչեին, Դուք ոչ էլ կգնայի՞ք հաղորդում տալու․

«Բա իհարկե, ես հաղորդում չէի էլ տա, չէի էլ ցանկանում տալ, դե հիմա երիտասարդ է, բայց իր անխոհեմությունը, որ թե ինչո՞ւ է գցում ֆեյսբուք, որ այդ շուխուրը դուրս գա, մի քանի լայք ավել ստանա․․․, ես չգիտեմ։ Ես մտածում եմ, էլի, լա՞վ չէր լինի, որ ինքը ոչինչ չաներ։ Ես հասել եմ քննչական, ինձ ասել են՝ քանի որ մենք իրեն բռնել ենք, ուրեմն Դուք պետք է հայտարարություն տաք։ Ամբողջ մեղավորությունը առաջին հերթին իրենն է, որ չգիտես, թե ինչու վերցնում ու գցում է ֆեյսբուք, ինչո՞ւ ես գցում, երիտասարդ, գիտես, որ դու հիմարություն ես արել։ Այո, ես հստակ ասել եմ, որ ես չեմ պատրաստվում հաղորդում տալ, նույնիսկ ասաց, որ այսօր այնքան գործեր կան իրավապահների ձեռքին, որ կարիք չկա դա էլ ներգրավել, նորից ծանրացնել գործերը, ու հանկարծ պարզվում է, որ այդ երիտասարդը դա գցում է ֆեյսբուք, այնտեղ տարբեր մեկնաբանություններ են լինում և այլն։ Մարդիկ սուսուփուս իրենց աշխատանքը արել են, հայտնաբերել էին, ինձ էլ ասացին՝ եկեք, հայտարարությոն տվեք, որովհետև մենք իրեն բռնել ենք»,- ասաց Ասլանյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

ՔՊ-ի վերջին շանսը

ՔՊ-ի վերջին շանսը

Հայ բնապահպանները շատ բան ունեն սովորելու իրենց ադրբեջանցի գործընկերներից: Դուք տեսաք, չէ՞, թե ինչպե...

×
Gallery Image