Մշակույթ

525 միլիոն` դպրոցներին

525 միլիոն` դպրոցներին

ԿԳՄՍ նախարարության 2025 թվականի բյուջեով կապիտալ ծրագրերի համար հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում՝ 525 մլն 496 հազար դրամի չափով: Հատկացված միջոցներն ուղղվելու են մի շարք դպրոցների շենքային պայմանների բարելավմանը եւ նախադպրոցական հաստատությունների գույքի ձեռքբերմանը՝ ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում: 

Համապատասխան ֆինանսական միջոցներ կուղղվեն` Լոռու մարզի 14 նորակառույց մանկապարտեզների համար նոր գույքի գնման նպատակով: Մասնավորապես, Շիրակի մարզի Ազատանի միջնակարգ դպրոցի տարրական դասարանների համար նախատեսված մասնաշենքի նորոգման աշխատանքների ապահովման համար կհատկացվի 168.8 մլն դրամ: 82 դպրոցի նորոգման աշխատանքները մեկնարկելու նպատակով տեխնիկական զննության, չափագրության եւ նախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայության ձեռքբերման համար կհատկացվի 310.5 մլն դրամ: ՀՀ կառավարության «Մինչեւ 2026 թվականն առնվազն 300 դպրոցի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման» ծրագրի շրջանակում ներկայում ընտրված է 121 դպրոց, որոնց շենքերը պետք է վերանորոգվեն, հիմնանորոգվեն. 21 հաստատությունում աշխատանքներն ընթացքի մեջ են։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image