Հասարակություն

Մենք չենք պնդում, որ վարույթը սկսվել է Վալերի Օսիպյանից

Մենք չենք պնդում, որ վարույթը սկսվել է Վալերի Օսիպյանից

Մենք ապօրինի ենք համարում Վլադիմիր Գասպարյանի և իր ընտանիքի շուրջ ձևավորված քրեադատավարական միջավայրը, որով փորձ է արվում պարոն Գասպարյանին ճնշել. ABC Media-ի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը՝ անդրադառնալով Գասպարյանին պատկանող առանձնատունը քանդելու մասին տեղեկություններին։ Կայքը գրում է, որ փաստաբան Կոչուբաևը զրույցում նշել է, որ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ցուցմունք է տվել Վլադիմիր Գասպարյանի դեմ:

Ալեքսանդր Կոչուբաևը «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ ինքը իրականում այլ բան է ասել, սակայն իր խոսքը տարընկալումների առիթ է դարձել. «Մամուլում տեղեկություն է շրջանառվել, որ Վալերի Օսիպյանը ցուցմունք է տվել Վլադիմիր Գասպարյանի դեմ: Այդ տեղեկության սկզբնաղբյուրը դիտարկում են ինձ, սակայն ես չեմ ասել, որ Վալերի Օսիպյանն ուղիղ ցուցմունք է տվել Վլադիմիր Գասպարյանի դեմ, այլ նշել եմ, որ Օսիպյանը հաղորդում է ներկայացրել: Չեմ ցանկանում, որ այդ ամենը դառնա տարընթերցումների առիթ: Այդ ժամանակ Օսիպյանը ոստիկանապետն էր և ստացել էր հաղորդում, հետագա ընթացը լուծելու համար, և այն ուղարկել էր Հատուկ քննչական ծառայություն: Ես չեմ ցանկանում, որ իմ խոսքը սխալ մեկնաբանվի և ստացվի այնպես, որ Օսիպյանն անձնապես ցուցմունք է տվել Վլադիմիր Գասպարյանի դեմ: Օսիպյանի կողմից բնակարան ստանալ-չստանալու վերաբերյալ հարցը ևս ակտուալ է: Այո, նա բնակարան էր ստացել Վլադիմիր Գասպարյանից՝ որպես պարգևատրում, սակայն այս հարցը ևս չպետք է տարընթերցումների առիթ դառնա: Մեր դիրքորոշումը հստակ է: Մենք չենք պնդում, որ վարույթը սկսվել է Վալերի Օսիպյանից: Մենք նկարագրում ենք ընթացակարգը: Իրականում խոսքը Վարդան Ղուկասյանի՝ Դոգի հաղորդմանն է վերավերում, ինչը Վալերի Օսիպյանը ուղարկել է ՀՔԾ, ինչը չանելու իրավունք չուներ»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image