Քաղաքականություն

Ինչպե՞ս են սրանք հայտնվում իշխանական բուրգի վերեւներում

Ինչպե՞ս են սրանք հայտնվում իշխանական բուրգի վերեւներում

Պետությունը գերագույն արժեք համարող Նիկոլ Փաշինյանն օրերս մի ամբողջ դասախոսություն էր նվիրել իր եւ Աննա Հակոբյանի ընտանեկան ոդիսականին եւ պարզաբանել, թե ինչու իրենք չեն ամուսնացել, իսկ ավելի ճիշտ՝ ինչու են իրենց ամուսնությունը թաքցրել պետությունից: Լսեցինք, կարդացինք, քննարկեցինք… Մի մասն ասաց՝ լավ է արել, մի մասը ոչինչ չասաց, մի մասն էլ քննադատեց Փաշինյանին, որ դա ճիշտ չէ, հայկական նիստուկացի, ընտանիքի մասին մեր պատկերացումներին հարիր բան չէ՝ ի՞նչ է նշանակում մարդու աղջկան տանես քո տուն ու առանց զագսի հետն ապրես… Լսողն ի՞նչ կասի:
Երեկ պատահաբար նկատեցի, որ Ֆեյսբուքում համարյա Ռոմանոս Պետրոսյանին հավասար Արայիկ Հարությունյան են «տշում»: Մտածեցի՝ ՀԷՑ-ի վրով է իրեն չվերաբերող մի բան դուրս տվել: Բայց չէ… Տեսնեմ՝ քիթը խոթել է 19-րդ դարի հայոց պատմության մեջ եւ ճամարտակել, թե Հայ եկեղեցին այն աստիճան է դեմ եղել աղջիկ երեխաների կրթությանը, որ թույլ չի տվել երկսեռ դպրոցներ բացել: Անգամ մեր օրերի «Խորենացին» գրել է, որ եկեղեցականները հայ անվանի գրող Րաֆֆու սպանությունն են ծրագրել, որովհետեւ Րաֆֆին, հասկանում ես, պայքարում էր երկսեռ եւ իգական դպրոցներ բացելու համար: Առաջին հարցը, որ ինձ տվեցի, այն էր, թե երբ են բացվել հայկական երկսեռ, իգական կամ օրիորդաց դպրոցներն ու վարժարանները:

Որոնումների համար հեռու չգնացի, որովհետեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանն արդեն պատասխանել էր Արայիկ Հարությունյանին՝ բերելով այդ դպրոցների մի երկար ցանկ եւ նշելով դրանց հիմնադրման տարեթվերը: Այսպես. «Շուշիի Մարիամ-Դուկասյան օրիորդաց դպրոց (1864թ.), Երեւանի Գայանյան օրիորդաց դպրոց (1866թ.), Բաքվի Հռիփսիմյան օրիորդաց դպրոց (1866թ.), Նոր Բայազետի Հռիփսիմյան օրիորդաց դպրոց (1867թ.), Ախլցխայի Եղիսաբեթյան իգական դպրոց (1870թ.), Վանի Սանդուխայան-Մայրամյան վարժարան (1870թ.), Ալեքսանդրապոլի Արղության հայ օրիորդաց դպրոց (1871թ.), Վաղարշապատի Հռիփսիմյան օրիորդաց դպրոց (1872 թ.), Այնթապի Հայկանուշյան վարժարան (1878թ.), Կոստանդնուպոլսի դպրոցասեր տիկնանց վարժարան (1879թ.) եւ այլն։ Սա օրիորդաց դպրոցների գոյության ամբողջական ցանկ չէ»:

Այսինքն դու՝ Արայիկ Հարությունյան, վարչապետի աշխատակազմի ոչ բարով ղեկավար, ԿԳՄՍ նախկին նախարար, Երեւանի ավագանու նախկին անդամ, կյանքիդ մեծ մասը միջազգային կասկածելի հիմնարկներում անցկացրած ջահել, հայ-թուրքական հաշտեցման խմբակներում թրեւ եկած պորտաբույծ, ՔՊ վարչության նախագահի աթոռին հետույքդ դրած հակահայ, նիկոլական կառավարության թիվ մեկ պաշտոնանկ արված բարձրաստիճան պաշտոնյա, ի՞նչ ես ուզեցել ասել կամ անել քո դատարկ ու անգրագետ գրառումով՝ մարդկանց տրամադրել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դե՞մ, հայ մեծանուն գրող Րաֆֆու ստեղծագործություններով կրթված սերունդների մեջ ատելությո՞ւն սերմանել հոգեւոր դասի հանդեպ: Եթե այո, ապա դա քեզ չի հաջողվելու, խայտառակվելու ես այնպես, ինչպես խայտառակվեցիր դպրոցից եկեղեցականին դուրս անելու այն չարաբաստիկ օրը: Ավելին ասեմ՝ դու քո այդ գրառումով փորձել ես արդարացնել մի բան, որ արդեն իսկ դատապարտվել է ՀԱԵ-ի, ՀՀ նախկին ղեկավարների, մեր հանրության ամենալայն շրջանակների կողմից՝ մտավորականությունից մինչեւ հասարակ շինական: Խոսքը քո կիսախելագար ղեկավարի՝ Մայր Աթոռն ու Վեհարանը ասպատակելու հիվանդ երեւակայության եւ մոլեռանդ ցանկության մասին է: Դու հո էշ չե՞ս, արա, ախր կդատվես՝ ղեկավարիդ դուխ տալու համար, նման քայլի դրդելու համար: Որ իմանամ՝ անձամբ ես գալու Էջմիածին եւ այդ խեղկատակության պահին լինելու ես Նիկոլիդ կողքին, կասեմ՝ հա, մարդը հանուն իր շեֆի մտել է կրակների մեջ: Բայց գիտեմ, որ փախնելու ես, անգամ թաքնվելու ես տեսախցիկներից, որ հետո էդ «ջանդաքդ» չհայտնվի աղբամանում:

Ընթերցողը կհարցնի՝ ի՞նչ կապ ունի Հարությունյանի գրառումը Նիկոլ Փաշինյանի՝ Աննայի հետ չամուսնանալու պատմության հետ: Առաջին հայացքից՝ ոչ մի կապ: Բայց երբ կարդում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքում տեղադրված Արայիկ Հարությունյանի ձանձրալի կենսագրության վերջին տողը, ամեն ինչ ընկնում է իր տեղը: Այդ տողում գրված է. «Ամուսնացյալ չէ»: Իհարկե, դա իմ գործը չէ: Նիկոլի աշխատակազմի ղեկավարն է, թող Նիկոլն էլ մտածի, թե ինչու ամուսնացած չէ իր աշխատակազմի ղեկավարը: Էս ՔՊ-ականներն ամեն ինչի ընդունակ են, այդ թվում՝ հայ կնոջը մերժելու, հայ կնոջ իրավունքների պաշտպանվածությունը քամահրելու, հայոց պատմության մեջ հայ կնոջ կերպարի աստվածացումն ուրանալու, էլ չգիտեմ՝ աջուձախ շնանալու, նույնասեռականություն պրոպագանդելու… Ամեն ինչի: Մարդու զզվանք է գալիս… Բայց ես ձեռնպահ կմնամ այսպիսի հարցեր Արայիկ Հարությունյանի հետ քննարկելուց: Ինձ չի հետաքրքրում նրա անձնական կյանքը: Բայց ահա նրա մյուս կյանքը՝ քաղաքականը, իսկապես խնդիր է ինձ համար: Ինչպե՞ս են այս քաղաքական տգետ հացկատակները հայտնվում իշխանական բուրգի վերեւներում՝ ինձ տանջող բուն հարցը սա է:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image