Հասարակություն

Քննությունն ընդունողների մեջ էին Սաքունցը, Աննա Վարդապետյանը, Ռուստամ Բաքոյանը, ՄԻՊ-ը 

Քննությունն ընդունողների մեջ էին Սաքունցը, Աննա Վարդապետյանը, Ռուստամ Բաքոյանը, ՄԻՊ-ը 

Ապրիլի 4-ին, 5-ին եւ 6-ին տեղի են ունեցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացվող թեկնածուների ցանկը համալրելու համար երկրորդ՝ բանավոր քննությունները։ 

Նշենք, որ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի փոփոխված 11-րդ արձանագրության 22-րդ հոդվածի համաձայն՝ Խորհրդարանական վեհաժողովն ընտրում է յուրաքանչյուր Բարձր պայմանավորվող կողմի դատավորին Բարձր պայմանավորվող կողմի առաջադրած երեք թեկնածուների ցուցակից` քվեների մեծամասնությամբ։ Այսինքն՝ Հայաստանը պետք է ՄԻԵԴ դատավորի 3 թեկնածու ներկայացնի, իսկ ԵԽԽՎ-ն նրանցից ընտրի մեկին։ Ավելի վաղ «Հրապարակը» գրել էր, որ հարցազրույցի փուլ են անցել փաստաբան Հայկ Ալումյանը, ով մի շարք աղմկոտ գործերով փաստաբան է եղել, նաեւ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ է եղել, Լիզա Գրիգորյանը, ով Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր է, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Նորա Կարապետյանը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս Աննա Մարգարյանը, ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը եւ իրավաբան, սահմանադրական իրավունքի մասնագետ Արմեն Մազմանյանը։ Իշխանությունը ՄԻԵԴ-ում նախատեսել է անցկացնել Վահե Գրիգորյանին:

Թեկնածուներից մեկը` Հայկ Ալումյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ բոլոր թեկնածուները քննությունները հանձնել են, բայց թե ով է անցել, դեռ պարզ չէ։

«Ես առաջինն եմ պատասխանել, մյուս թեկնածուներին, ճիշտն ասած, չեմ հետեւել»,- մեզ ասաց Ալումյանը։

Հետաքրքրվեցինք, թե ովքեր են քննություն վերցնողները եղել։

«Քննությունը վերցնում էին ՍԴ նախագահը, Վճռաբեկ դատարանի նախագահը, մարդու իրավունքների պաշտպանը, գլխավոր դատախազը, ԲԴԽ անդամ Հայկ Գրիգորյանը, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ԱԳՆ-ից փոխնախարարն էր, ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովից մի հոգի»,- պատասխանեց Ալումյանը՝ նշելով, որ իրեն հայտնի չէ, թե քննության արդյունքները երբ պիտի հրապարակվեն։

Լրահոս

Ամենաընթերցված

ՔՊ-ի վերջին շանսը

ՔՊ-ի վերջին շանսը

Հայ բնապահպանները շատ բան ունեն սովորելու իրենց ադրբեջանցի գործընկերներից: Դուք տեսաք, չէ՞, թե ինչպե...

×
Gallery Image