Օզղուր Օզելը ցանկանում է դառնալ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության առաջնորդն այս տարի, որպեսզի հաղթահարի աջակցության առավելագույն 25 տոկոսանոց շեմն ու վերջնականապես հաղթի գործող նախագահ Թայիփ Էրդողանին։ Այս մասին գրում է Reuters լրատվական գործակալությունը։ Օզելը 49 տարեկան է եւ կարծում է, որ նախ Թուրքիայի Ժողովրդա-Հանրապետական կուսակցությունը պետք է վերականգնի իր վստահությունը սեփական ընտրողների մոտ, ովքեր հիասթափվել են այն բանից հետո, երբ մայիսյան ընտրություններում վերջինս ցավոտ պարտություն կրեց Էրդողանից։
Օզելը մտադիր է ձեռնոց նետել ԺՀ կուսակցության բազմափորձ ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն եւ օգնության ձեռք մեկնել ընտրողներին ու լուծել նրանց խնդիրները, ովքեր ցայդ մերժել են ձախ կենտրոնամեք աշխարհիկ կուսակցությանը։ Թուրք փորձագետները կարծում են, որ եթե Օզելը դառնա քեմալական կուսակցության ղեկավար, կուսակցությունում որոշ փոփոխություններ կլինեն, որով այն կորուստները, որոնք ունեցել է կուսակցությունը կարող են վերականգնվել։ Թուրք վերլուծաբանները կարծում են, որ Ժողովրդա-Հանրապետական կուսակցությունը ներկայումս հասել է բավականին լուրջ ջրբաժանի եւ նոր առանջորդի ընտրությունը կարող է կուսակցության ներսում լրջագույն փոփոխությունների մեկնարկը դառնալ։