Ծափաթաղում 3-ամյա Տիգրան Օհանեսովին կյանքից զրկած հայրը՝ Արմեն Օհանեսովը, դատարանի որոշմամբ դատապարտվեց ցմահ ազատազրկման։ Այս մասին տեղեկանում ենք Դատական դեպարտամենտից։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերի 2-ին, Ծափաթաղի հարակից դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել էր 3-ամյա Տիգրան Օվանեսովի դին։ Երեխային փնտրում էին հոկտեմբերի 27-ից։ Երեխայի մարմնին եղել են բռնության հետքեր, այդ թվում՝ գլխի շրջանում։ Պարզվել էր, որ երեխային սպանել է հայրը՝ խեղդելու եղանակով, տղամարդը կալանավորվել էր։
Արմեն Օհանեսովի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 9-րդ կետերով (անօգնական վիճակում գտնվողի, անչափահասի սպանությունը մերձավոր ազգականի կողմից):