Մշակույթ

Մեկի հաշվին մյուսին լավություն են արել

Մեկի հաշվին մյուսին լավություն են արել

Ժողովրդական երա­ժշտության եւ պարի ազգային կենտրոնն արդեն գործում է Վարդանանց 30 հասցեում. տարածքը կենտրոնին տրամադրվել է կառավարության որոշմամբ՝ անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով:

Նախօրին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Ժողովրդական երաժշտության եւ պարի ազգային կենտրոն՝ ծանոթանալու շենքային պայմաններին, կառույցի վերանորոգման եւ հիմնանորոգման աշխատանքներին, ստեղծագործական գործընթացներին եւ առաջիկա անելիքներին:

Ժողովրդական երա­ժշտության եւ պարի ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը տեղեկացրել է, որ 2025 թվականի մարտի 1-ից կենտրոնի վարչական եւ կազմակերպչական բաժինները, ինչպես նաեւ՝ անսամբլներից Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը եւ Հայաստանի «Ակունք» ազգագրական համույթը, իրենց գործունեությունն են իրականացնում տարածքի բարեկարգված հատվածում:

Հիշեցնենք․ սա այն նույն տարածքն է, որը կառավարությունն ամիսներ առաջ վերցրեց Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն ստուդիայից, որը տրվել էր ստուդիային դեռ 10 տարի առաջ՝ անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով, ու տվեց 2022-ին ձեւավորված «Ժողովրդական երաժշտության եւ պարի ազգային կենտրոն» միացյալ ՊՈԱԿ-ին, որի կազմում գործունեություն են ծավալում Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլը, Հայաստանի պարի պետական անսամբլը, Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլը, Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը, Հայաստանի «Ակունք» ազգագրական պետական համույթը: Ի դեպ, «Ժողովրդական երաժշտության եւ պարի ազգային կենտրոն»-ի տնօրեն Արմեն Սարգսյանը 2018-ին առաջադրվել է «Իմ քայլը» դաշինքով ավագանու անդամ, ինչը, թերեւս, նրա գլխավոր արժանիքն է՝ այս պաշտոնում նշանակվելու համար։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image