Հասարակություն

Սա կոչվում է «Կենդանիների խնամքի կենտրոն»

Սա կոչվում է «Կենդանիների խնամքի կենտրոն»

Այսօր կենդանասեր հանրույթը շոկ ապրեց «Կենդանիների խնամքի կենտրոնի» աշխատողների աշխատանքային առօրյան ցուցադրող տեսանյութից։ ՀՈԱԿ ի աշխատողները կենդանուն տանջելով խծկում են ավտոմեքենան, ճիշտ այնպես, ինչպես ոստիկանները մարդկանց տանջելով ու խոշտանգելով բերման են ենթարկում։

Կենդանիների խնամքի կենտրոն կոչվող հաստատության ղեկավարը Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակ» թերթի նախկին տնօրեն Հարութ Առաքելյանն է։ Այս ՀՈԱԿ–ը աշխատում է անթափանց, որևէ վերահսկողություն իրավապահների կողմից չկա։ Կենդանասերների շրջանում ահռելի դժգոհություն է հասունացել այս կառույցի աշխատանքից։

«Հրապարակին» կենտրոնից տեղեկություն փոխանցեցին, որ աշխատողները կենդանու նկատմամբ դաժան վերաբեմունքի համար տույժ են ստացել։

«Սույն աշխատակիցները պետք է հեռացվեն աշխատանքից, պա՞րզ է ձեզ։ Իսկ Հարութ Առաքելյանը, եթե ի վիճակի չի ղեկավարել եւ կառավարել իր կազմը, ուրեմն, թող հեռանա։ Կարգապահական տույժով գնացեք ուրիշներին խաբեք»,- մեկնաբանում է կենդանասերներից Մարի Տեր-Անտոնյանը

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image