Հեծանիվը ցավ է, որ պետք է հաղթահարել: Բայց ի՞նչ է այդ ցավը այն հաճույքի համեմատ, որ ստանում ես հեծանիվ քշելիս: Կեցցե հեծանիվը, տիկնայք և պարոնայք… Միանգամայն այլ հարց է, սակայն, թե ուր ես քշում հեծանիվը: Այստեղ կարծիքները կիսվում են: Ծանոթ մեկն ինձ երեկ բացատրում էր, որ եթե հեծանվով գնում ես, օրինակ, Կիրանց՝ կաթ, մածուն, տանձ, խոզի միս բերելու, ապա հեծանիվն ուղղակի անփոխարինելի տրանսպորտային միջոց է այդ գործի համար:
Ավտոմեքենան ծախս է պահանջում, էշը՝ նույնպես, մինչդեռ հեծանվի պարագայում պետք է ուղեղն անջատել, արհամարել ցավն ու «պեդալները» պտտել: Ճանապարհն էլ հո՝ հայելի: Եթե շատ ես ուզում կնոջդ քեզ հետ տանել Կիրանց մանտալու, կարող ես մի հեծանիվ էլ նրա համար գնել կամ, ծայրահեղ դեպքում, երկրորդ, ոչ այնքան ցավեցնող նստարան հարմարեցնել հետևի մասում: Ու քշում ես՝ Կիրանց, ո՞ւր ես, քեզ եմ գալիս… Բայց հեծանիվ քշելը միանգամայն այլ բան է, երբ ինչ-որ տեղ չես գնում, այլ ուղղակի քշում ես: Մարդ կա՝ ասում է հեծանիվ քշելն առողջություն է, մյուսը՝ հաճույք, երրորդը՝ ցավ, որ պետք է հաղթահարել, չորրորդը՝ մի ուրիշ բան: ՀՀ ԱԱԾ-ն էլ իր ուրույն կարծիքն ունի հեծանվի մասին: Ազգային անվտանգության միջնաբերդից պնդում են, որ եթե մենք Երևանում կամ Դիլիջանում հեծանիվ քշենք, Կիրանցում հայ և ադրբեջանցի սահմանապահների միջև վեճեր չեն լինի: «Սպուտնիկ Արմենիային» հենց այդպես էլ ասել էին՝ վեճեր չեն եղել: Կարող էին, չէ՞ վեճեր լինեին: Բայց չեն եղել, որովհետև ՀՀ իշխանությունները բոլոր վիճելի սահմանային հարցերը Կիրանցում լուծել են, սահմանը որոշել ու հիմա իրենց համար հեծանիվ են քշում: Այսքանից հետո էլ ի՞նչ վեճ՝ ասել է ԱԱԾ-ն:
Այսպես հարցուփորձ անելով՝ մեր գործընկերները հասել են Գնել Սանոսյանի մոտ, որ Կիրանցի կողմերում նոր ճանապարհ է կառուցում: Ու, քանի որ Գնելը տեղում չի եղել (գնացել էր հեծանիվ քշելու), ՏԿԵ նախարարությունն է փորձել մեկնաբանություն տալ հարցին, թե ինչու սահմանային վեճ չկա հայերի և ադրբեջանցիների միջև: Պարզվում է, որ Կիրանցի կամուրջը շրջանցող նոր ճանապարհի երթուղին անցնում է ՀՀ սուվերեն տարածքով, և կառուցվող ճանապարհի երթուղու փոփոխություն նախատեսված չէ:
ԱԱ ծառայության և ՏՅԵ նախարարության այս մեկնաբանուիթյունների հետ համաձայնելը, մեղմ ասած, դժվար է: Ուզում ես հարցնել՝ պարոնայք, իսկ ինչո՞ւ մինչև 2020թ. 44-օրյա պատերազմը չէիք խոսում այդ մասին, մեր հանրությանը չէիք բացատրում, որ Կիրանցի առնվազն կեսն ու հատկապես կամուրջը մերը չեն, ինչո՞ւ էիք բարեկարգում դեպի Վրաստան գնացող «Ադրբեջանին պատկանող» ճանապարհը: Մի՞թե ձեզ հայտնի չէր, որ դա մեր «սուվերեն տարածքը» չէ: Իսկ Նիկոլի մասի՞ն ինչ ասեմ, որ անկապ հեծանիվ էր քշում Քարվաճառում ու հարձակվում ՀԴՄ չտպող «նախադուի» ղեկավարության վրա: Կարելի էր մտածել՝ «մեր սուվերեն տարածքից» դուրս գտնվող սննդի օբյեկտը պարտավոր էր հարկ վճարել ՀՀ կառավարությանը:
Ինչո՞ւ են որոշ մարդիկ աննպատակ հեծանիվ քշում: Որովհետև պարա՞պ են: Դա էլ կա, իհարկե, բայց անգլիացի գիտնականները պարզել են, որ Հայաստանի նման 3-րդ, 4-րդ սորտի երկրների ղեկավարները սկսում են հեծանիվ քշել, երբ մի վատ բան են արած լինում: Օրինակ են բերում Սահակաշվիլիին, Զելենսկուն, Նիկոլին… Երբ ես այդ նմույն անգլիացի գիտնականներին հարցրեցի՝ իսկ ինչո՞ւ էր հեծանիվ քշում ձեր վարչապետ Ջոնսոնը, նրանք սկզբում անակնկալի եկան, ապա արագ հավաքեցին իրենց և պատասխանեցին, որ Ջոնսոնը հեծանվով աշխատանքի էր գնում, այսինքն՝ նպատակ կար: Կներեք, իսկ ձեր Ջոնսոնը երբեք չի՞ ասել, որ հեծանիվը ցավ է, ու պետք է այդ ցավը հաղթահարել՝ խորացա ես: Նրանք էլ թե՝ դա հակագիտական հարց է, մեզ չի հետաքրքրում: Դե, իհարկե, չի հետաքրքրի, դուք՝ անգլիացիներդ ուր, մենք ուր… Դուք կարողանում եք թաշկինակի պես վարչապետ փոխել, իսկ մե՞նք… Էս մի վարչապետն ունենք ու չգիտենք ինչ անենք: Նա ասել է՝ կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա: Պատկերացնո՞ւմ եք Ջոնսոնն այդպիսի բան ասեր:
Բայց գանք անգլիացի գիտնականների հետազոտության արդյունքներին: Եվ ուրեմն, ինչո՞ւ է Փաշինյան Նիկոլն անկապ հեծանիվ քշում, նա էլի՞ գաղտնի մի վատ բան է արել: Օրերս պարզվեց՝ այո, արել է: Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում բերանից բաց թողեց, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը պայմանավորվել են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը քննարկել ավելի ուշ, երբ փոփոխված կլինի ՀՀ սահմանադրությունը և ստորագրված կլինի խաղաղության համաձայնագիրը: Իսկ երբ բացվեն հաղորդակցության ուղիները («միջանցքը»), Թուրքիան էլ իր հերթին կբացի հայ-թուրքական սահմանը: Կարճ ասած՝ Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչը, կարծես հենց հատուկ, Փաշինյանին գցել է ք.քի մեջ: Եվ ոչ միայն Փաշինյանին… Արարատ Միրզոյանին, Վահագն Խաչատուրյանին, Ալեն Սիմոնյանին, Ռուբեն Ռուբինյանին… Նույնիսկ Վահագն Ալեքսանյանին ու Հովիկ Աղազարյանին: Էս մարդիկ, ախր, մեռան ասելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը «միջանցքի» հարց չեն քննարկում: Ու հանկարծ պարզվում է, որ ոչ միայն քննարկել են ու քննարկում են, այլև դա անում են գաղտնի ձևով՝ վատ ու չմտածված: Եթե խոսքը ոչ թե Նիկոլին այլ մի որևէ խելահաս բանակցողի վերաբերեր, ես կմտածեի, որնա փորձում է Ալիևին «ֆռռացնել»՝ խաղաղության պայմանագիր ստանալ և հետո սրտի ուզածի չափ խաղացներ «միջանցքի» հարցը: Բայց ավաղ՝ բանակցողը մեզ քաջ հայտնի Նիկոլն է՝ ծանր պարտություն կրած, կապիտուլացված, իր բոլոր անհաջողությունները ժողովրդի վրա «նաղդած», պաշտոնի մեռած… Բա հեծանիվ կքշի, բա ի՞նչ կանի:
Հ.Գ. Ձեզ ասեմ, որ Ամիրբեկովի հայտարարություններից հետո Նիկոլն սկսելու է ավելի ինտենսիվ հեծանիվ քշել: Նա այդ գործում ներգրավելու է արդեն ոչ միայն ընտանիքի անդամներին, այլև Վահագն Խաչատուրյանին, Ալեն Սիմոնյանին, Արարատ Միրզոյանին և բոլոր որձևէգ ՔՊ-շնիկներին: Բա հո մենակ չի՞ քաշելու ցավը: Մյուս կողմից էլ՝ հեծանիվը հրաշալի տրանսպորտային միջոց է որևէ նպատակ իրագործելու համար: Եթե չես ուզում էշով փախչել քո կործանած երկրից, կամ զուռնա-դհոլով, ապա հեծանիվն իսկապես անփոխարինելի միջոց է: Գնել Սանոսյանի կառուցած Կիրանցի տրասսան էլ ձեզ փեշքեշ: