Քաղաքականություն

Ընտրությունների արդյունքում Գյուլագարակում դեբոշ է եղել

Ընտրությունների արդյունքում Գյուլագարակում դեբոշ է եղել

Գյուլագարակ համայնքի ՔՊ-ական Խաչիկ Վարդանյանը խոստացել էր, որ ընտրություններին համայնքից 80 տոկոս քվե է ապահովելու ՔՊ-ին: Գյուլագարակ համայնքում 22/32 տեղամասում ՔՊ-ն ստացել էր՝ 437 քվե, «Ուժեղ Հայաստանը»՝ 500:

Ընտրություններում պարտված Գյուլագարակ համայնքի ՔՊ-ական ղեկավար Խաչիկ Վարդանյանը չի հաշտվել պարտության հետ եւ որոշել է հարց ու փորձ անել նաեւ համայնքապետարանի աշխատակիցներին, արդյո՞ք ընտրել են ՔՊ-ին, թե՞ ոչ: Մեզ պատմեցին, որ համայնքապետը կասկածել է և մի քանի անգամ համայնքապետարանում աշխատող Ժենյա Մատինյանին հարցրել է, իսկապե՞ս ՔՊ-ին են ընտրել: Խոսակցությանը խառնվել է նաեւ ամուսինը՝ Կարեն Մատինյանը: Լեզվակռվից՝ անցել են «մենամարտի»՝ համայնքապետարանի դռան ապակին են կոտրել, ու Կարենի քիթն է վնասվել:

Գոռգոռոցներից համայնքի բնակիչները հավաքվել են, մեզ ասացին անգամ ոստիկաններ են եղել, իսկ համայնքապետարանի աշխատակիցները, համայնքապետի հետ շենքի հետեւի դռնով փախուստի են դիմել: Բայց զավեշտը ոչ թե այս կռվի մեջ էր, այլ կռվից հետո՝ ծեծողները եւ ծեծված Կարենը, բարիշել են միմյանց հետ: Պայմանավորվել են, որ ծեծի մասին ո՛չ ոստիկանություն հայտնեն, ո՛չ էլ Բժշկական կենտրոն դիմեն:

Դեպքի հետ կապված փորձեցինք պարզաբանում ստանալ համայնքապետ Խաչիկ Վարդանյանից, սակայն նա հեռախոսազանգերին չպատախանեց: Համայնքապետի տեղակալ Արմեն Մարիկյանը մեր հարցը լսելուց հետո անջատեց հեռախոսը եւ այլեւս մեր զանգերին չպատասխանեց: Կարեն Մատինյանի կինը՝ Ժենյա Մատինյանը եւս մեր զանգերն անպատասխան թողեց:

Լրահոս

Ամենաընթերցված

Ա՜յս աստիճանի ցինիկ...

Ա՜յս աստիճանի ցինիկ...

Մարդ մեկ-մեկ մտածում է, որ եկել է մեր քաղաքակրթության վերջը: Ճիշտ այնպես, ինչպես մեկուկես հազարամյակ...

×
Gallery Image