Միջազգային

Անցած գիշեր էլ խաղաղ չի եղել․ ի՞նչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն

Անցած գիշեր էլ խաղաղ չի եղել․ ի՞նչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն

Ռուսաստանի ՀՕՊ տագնապի համակարգերը գիշերը Ռուսաստանի մարզերի վրա խոցել են հարյուրից ավելի ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Հունիսի 22-ի ժամը 20:00-ից (Մոսկվայի ժամանակով) մինչև հունիսի 23-ի ժամը 7:00-ն ընկած ժամանակահատվածում ՀՕՊ տագնապի համակարգերը որսացել և ոչնչացրել են 143 ուկրաինական անօդաչու թռչող սարք», - ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ անօդաչու թռչող սարքերը ոչնչացվել են Բելգորոդի, Կուրսկի, Բրյանսկի, Ռոստովի և Աստրախանի մարզերի, Ստավրոպոլի և Կրասնոդարի երկրամասերի, Ղրիմի, Ադիգեյի, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի վրա։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image