Քաղաքականություն

Ինչ է պատմում Սաղաթելյանը բնակարանի ու մեքենայի խուզարկությունից

Ինչ է պատմում Սաղաթելյանը բնակարանի ու մեքենայի խուզարկությունից

Ընդդիմադիր գործիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ իր վերաբերյալ քրեական գործ է հարուցվել, թեև այս պահին դեռևս որևէ դատավարական կարգավիճակ չունի։ Նրա խոսքով՝ արդեն ստացել է հարցաքննության կանչ։

Լրագրողների հետ զրույցում Սաղաթելյանը նշել է, որ ինքն ու իր համախոհները պատրաստվում են բոլոր օրինական միջոցներով պաշտպանել իրենց իրավունքները։ Նա նաև անդրադարձել է այսօր առավոտյան իր բնակարանում և ավտոմեքենայում իրականացված խուզարկություններին։

Սաղաթելյանի գնահատմամբ՝ նման գործողություններով հնարավոր չէ հասնել ցանկալի արդյունքի։ «Մենք պատրաստ ենք ցանկացած զարգացման, և նման մեթոդներով հաջողության չեն հասնելու»,– ասել է նա։

«Այս պահին քրեական գործ է հարուցված, դեռ կարգավիճակ չունեմ, բայց կարծում եմ՝ կունենամ, կանչել են հարցաքննության»,- նշել է նա:


Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image