Հասարակություն

Մենք էլ ուզում ենք, որ գան՝ քվորումն ապահովվի. ավագանու անդամները չեն ներկայանում նիստերին

Մենք էլ ուզում ենք, որ գան՝ քվորումն ապահովվի. ավագանու անդամները չեն ներկայանում նիստերին

Մի քանի ամիս է, ինչ Հրազդանի քաղաքապետարանում ավագանու նիստերին մասնակցում են ավագանու 14 անդամներից՝  8-ը: Երկուավագանու նիստի մասնակցել են 4 անդամներ, եւ քվորում չապահովվելու պատճառով նիստերը չեն կայացել: Ավագանու անդամների ընտրությունը Հրազդանում տեղի էր ունեցել 2016թ.-ի հոկտեմբերի  2-ին:  Մեր տեղեկություններով՝ որոշ ավագանու անդամները այլեւս չեն ցանկանում մասնակցել ավագանու նիստերին, եւ ամեն կերպ փորձելու են քվորում չապահովվել, որպեսզի նիստերը չկայանան: Չի բացառվում, որ ավագանու անդամների ընտրությունները Հրազդանում կկայանան այս տարի նոյեմբեր ամսին: 

Ավագանու անդամների բացակայությունը նիստերին Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Ռոբերտ Դանիելյանը  այսպես մեկնաբանեց. «Երեւի հարմար չի լինում, չեն գալիս: Ամեն դեպքում 2 ավագանու անդամների լիազորությունները դադարեցված  են: Մեկը՝ Ռաֆայել Օհանյանը է, մյուսի անունը չեմ հիշում: Նրանք հրաժարվել են մասնակցել նիստերին, որովհետեւ Հայաստանում չեն լինում: Իրենք էլ հասկացան, եթե Հայաստանում չեն լինում իմաստը ո՞րն է, որ  նիստերին մասնակցեն: Նելլի ջան, հիմա դուք գիտեք մենք ուզում ենք, որ իրենք բացակայե՞ն: Մենք էլ ուզում ենք, որ գան՝ քվորումն ապահովվի»։

Ավագանու անդամների լիազորությունները դադարեցվել է ավագանու որոշմա՞մբ. «Ավագանու նիստ չենք արել,  արձանագրություն է կազմվել, ավագանու անդամները ստորագրել են»:

Հարցին՝ լարվածությո՞ւն կա քաղաքապետի եւ ավագանու անդամների միջեւ, Դանիելյանը ասաց. «Ոչ մի տեսակի լարվածություն չկա»:    

«Գցեցի, բռնեցի, իմաստ չկա նիստերին մասնակցելու, դրանից չեմ գնում: Իմ համար կապ չունի կդադարեցնե՞ն, թե՞ չեն դադարեցնի իմ լիազորությունները:  Եթե մի բան պիտի ուզենաս անես, էդ արածդ ոչ մի գնահատական չունենա թե՛ ժողովրդի, թե՛ մնացածի կողմից, իմ ներկայությունը ինչի ա պետք քաղաքապետարանում»,- ասաց արդեն լիազորությունները դադարեցրած ավագանու անդամը: 

Ի դեպ, Հրազդանում լարված են նաեւ քաղաքապետի եւ համատիրության նախագահների հարաբերությունները, որոշները անգամ խորհրդակցությանը  չեն մասնակցում: 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image