Քաղաքականություն

ԿԸՀ-ն 4 թեկնածուի մանդատ տվեց

ԿԸՀ-ն 4 թեկնածուի մանդատ տվեց

2026 թվականի հուլիսի 27-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի արձանագրությունները՝ Երևանի ավագանու անդամներ Մեսրոպ Մանուկյանի, Լևոն Լևոնյանի, Միքայել Խաչատրյանի և Նատալյա Սինորյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ արձանագրությունները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 8-րդ մասով, կազմել է արձանագրություն, ըստ որի «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամների մանդատները տրվել են ընտրական ցուցակների հերթական հաջորդ թեկնածուներին։ Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ-ից։

Մասնավորապես, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից մանդատը տրվել է Կարապետ Արտուշի Վարդանյանին, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից՝ Գոհար Հարությունի Սաֆարյանին, Սերգեյ Վլադիմիրի Ապրեսյանին և Արթուր Ռազմիկի Մայիլյանին։

Լրահոս

Ամենաընթերցված

Ցավոտ է, չէ՞․․․

Ցավոտ է, չէ՞․․․

Շարքային քաղաքացուն կարելի է ծեծել, քացու տակ առնել, նվաստացնել։ Ցավալին այն է, որ դա արդեն սովորակա...

×
Gallery Image