Հասարակություն

Սանկտ Պետերբուրգ-Երեւան ավիաթռիչքներն ավելացնում են 

Սանկտ Պետերբուրգ-Երեւան ավիաթռիչքներն ավելացնում են 

«Ռոսիա» ավիաընկերությունը հոկտեմբերի 1-ից ավելացնելու է Սանկտ-Պետերբուրգ-Երեւան ավիաթռիչքների հաճախականությունը։ Համաձայն ավիաընկերության տելեգրամյան ալիքի, ավելացել են հավելյալ ավիաթռիչքներ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքից դեպի Երեւան՝ ուրբաթ եւ կիրակի օրերին։

Նշվում է, որ նոր ավիաթռիչքները պահանջված կլինեն տուրիստների համար, որոնք հնարավորություն կունենան Հայաստանում ավելի հարմարավետ կազմակերպել իրենց հանգստի ժամանակը։

Նշենք, որ ներկայումս արդեն իսկ ամենօրյա ավիաթռիչքներ գործում են Պետերբուրգի եւ Երեւանի միջեւ։ Նշվում է նաեւ, որ ՌԴ մյուս շրջանների բնակիչները կարող են նոր չվերթից օգտվել՝ Պուլկովո օդանավակայանի հետ կապ հաստատելով։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image