Ճապոնական Toyota ավտոարտադրող ընկերությունը մտադիր է կրճատել իր ավտոմեքենաների արտադրության ծավալները արտասահմանում եւ արդեն հաջորդ տարվա փետրվարին՝ 100 հազար միավոր ավտոմեքենա ավելի քիչ հավաքել արտասահմանում։ Պատճառը՝ Իրանի դեմ Ամերիկա-Իսրայելական տանդեմի կողմից իրականացված ռազմարշավն է։ Այս մասին հայտնում է Nikkei Asia լրատվական գործակալությունը։
Բանն այն է, որ ընկերությունը բախվել է պահանջարկի անկման, վառելիքի թանկացման եւ լոգիստիկ խնդիրների հետ, որոնք առաջացել են Հորմուզի նեղուցի արգելափակման պատճառով։ Նշենք, որ Toyota-ն նաեւ որոշում ունի մինչեւ 2027 թվականը, պահանջարկի նվազմամբ պայմանավորված՝ կրճատել իր ընդհանուր արտադրական ծավալները եւ Իրանի դեմ պատերազմը մեծ հաշվով եւ արագացրեց եւ ընդլայնվեց այդ կրճատումների ծավալները։