Այլ

Արձակուրդային սիրավեպ Սպիտակ տանը

Արձակուրդային սիրավեպ Սպիտակ տանը

ՀՀ կառավարարությունը տեղեկացրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 28-ից օգոստոսի 15-ը ներառյալ կգտնվի արձակուրդում:

Այդ ժամանակահատվածում, բնական է, մտածում էինք, որ նա կվայելի իր հանգիստը, ժողովուրդն էլ կազատվի  առավոտ կանուխ նրա  հայհոյանքները լսելուց։

Բայց արի ու տես, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է իր արձակուրդային ռոմանսը հանրայնացնել։

Վաշինգտոնից նկարներ է հրապարակում, թե ինչպես է շփվում  Դոնալդ Թրամփի, Ալիևի հետ։ Մեր ղեկավարներից  ոչ ոք իր արձակուրդային սիրավեպերը չէր հանրայնացրել։ Սպիտակ տունը ևս հրապարակում  է Թրամփի, Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպման կադրերը։ Մնում է  Նիկոլ Փաշինյանին հարցնել՝ մենք քեզ արձակու՞րդ ենք ուղարկել, թե՞ վաշինգտոնյան սիրավեպերի։

Մարդ չի հասկանում, թե այդ սիրավեպերի հրապարակումով ու՞մ մոտ է փորձում խանդ առաջացնել․․․ Ամեն դեպքում Փաշինյանի  հանդիպումը արձակուրդային է, ծառայողական չէ։ Հայաստանն ու հայ ժողովուրդը հավես չունի կենտրոնանալու արձակուրդային սիրավեպերի վրա։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image