Հասարակություն

Քահանաները վախենում են իրենց ընտանիքի անդամներին տանը մենակ թողնել

Քահանաները վախենում են իրենց ընտանիքի անդամներին տանը մենակ թողնել

Մասյացոտնի թեմի քահանա Զարեհ Աշուրյանը մեզ հետ զրույցում սոսկալի վիրավիճակ նկարագրեց` թեմի քահանաներին ուղղակի տեռորի են ենթարկում, ստիպում դավաճանել Մայր Աթոռին: Այդ ճնշումների հետեւանքով քահանաներից մեկը` տեր Արտաշեսը երեկ հայտարարություն էր տարածել տիրադավների կողմն անցնելու, իսկ այսօր նոր հայտարարություն տարածեց` խնդրելով անվավեր ճանաչել նախորդ հայտարարությունը եւ հայտնելով, որ հավատարիմ է մնում Մայր Աթոռին տված ուխտին:

Տեր Զարեհը մեզ պատմեց. «Իրավիճակը խիստ անհանգստացնող և մտահոգիչ է, որովհետև կան բռնաճնշումներ հոգեբանական իմաստով և ոչ միայն: Անգամ ֆիզիկական հաշվեհարդարների սպառնալիքներ կան, ատելության գեներացում` առ այն բոլոր հոգևորականներին, ովքեր չեն միաբանվում Նիկոլ Փաշինյանի եկեղեցին «բարեկարգելու» կեղծ օրակարգին: Անգամ քահանաներից շատերն այս օրերին վախենում են իրենց ընտանիքի անդամներին տանը մենակ թողնել, մտածելով, որ ընտանիքի անդամներին վախեցնելով, վնասելով կարող են ինչ-որ գործողություններ կատարել: Այժմ ճնշումներ կան միանշանակ, և այդ ամենն արվում է պետական լծակներով` Փաշինյանի օժանդակությամբ, տեղական ինքնակառավարման մարմիններ, թաղային հեղինակություններ, ոստիկանական ուժեր, հատուկ ծառայություններ և այլն: Մարդկանց շանտաժով, խոստումներով փորձում են ազդեցություն ունենալ: Ամեն բան անում են, որ քահանաները միանան իրենց պիղծ ընթացքին, սակայն Փառք Աստծո, քահանաները ամուր կանգնած են իրենց տեղում և լավ հասկանում են, որ տեղի ունեցող պրոցեսները մտացածին են և ոչ մի ազնիվ նպատակ չունեն: Ես զարմանում եմ մեր իրավապաշտպան կազմակերպությունների արձագանքի, ավելի ճիշտ` չարձագանքի վրա, որ առհասարակ ոչ մի խոսք չեն ասում շատերը: Մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ են տեղի ունենում, բոլոր հնարավոր ձևերով իշխանությունն իր ունեցած ռեսուրսներով լծվել է հոգևորականներին ճնշելու գործին, իսկ ո՞ւր մնաց ժողովրդավարությունը: Եթե հոգևորականին ստիպում են ընդունել այս կամ այն առաջնորդին, դա արդեն իսկ մարդու իրավունքների կոպտագույն խախտում է: Ինչ վերաբերում է թեմի նախկին առաջնորդին, որին դատարանը վերականգնել է իր պաշտոնում, ապա դատարանը չի կարող նման որոշումներ կայացնել: Դատարանը չի կարող եկեղեցու ներսում թեմի առաջնորդ նշանակելու»: Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք վաղը` «Հրապարակում»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image