Միջազգային

Իսպանիայի վարչապետն ի վերջո ժամանեց Երևան

Իսպանիայի վարչապետն ի վերջո ժամանեց Երևան

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն այսօր վերջապես Երևան է ժամանել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար:

Ավելի վաղ գրել էինք, որ Հայաստան՝ Երեւան գալու ճանապարհին՝ Սանչեսի օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Անկարայում, ըստ թուրքական Anadolu լրատվական գործակալության։ Նշվում էր, որ Իսպանիայի վարչապետը թռչում էր Երեւան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։

Նրա օդանավի հետ կապված տեխնիկական խնդիրներ են առաջացել, ինչի պատճառով էլ որոշում էր կայացվել հարկադիր արտակարգ վայրէջք կատարել Թուրքիայի մայրաքաղաքում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image