Միջազգային

Ի՞նչ է ակնկալում Կրեմլը Հայաստանի իշխանություններից

Ի՞նչ է ակնկալում Կրեմլը Հայաստանի իշխանություններից

Ռուսաստանը հույս ունի, որ Երևանը, ի վերջո, կընտրի Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ), քանի որ այս ինտեգրացիոն գործընթացը զգալիորեն ավելի շահավետ է, քան Հայաստանի հնարավոր անդամակցությունը ԵՄ-ին։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք համոզված ենք, որ այս ինտեգրացիոն գործընթացը, մասնավորապես՝ ԵԱՏՄ-ն, ամեն տարի զգալիորեն նպաստում է Հայաստանի ՀՆԱ-ի աճին։ Եվ մենք համոզված ենք, որ իր բոլոր որակական բնութագրերով մեր ինտեգրացիոն գործընթացը զգալիորեն գերազանցում է մյուս այլընտրանքներին։

Հուսով ենք նաև, որ իրավիճակը վերլուծելուց հետո, առաջին հերթին, հայ ժողովուրդը և ներկայիս Հայաստանի ղեկավարությունը կհանգեն նույն եզրակացության», - նշել է նա։

Լրահոս

Ամենաընթերցված

Ձերբակալել են Չալաբյանին

Ձերբակալել են Չալաբյանին

Վաղ առավոտյան ձերբակալել են հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին: Այս պահին այլ մանրամասնե...

×
Gallery Image