Առողջություն

Բյուրեղավանում ջրի նմուշառության պատասխանը հայտնի է. Ինչ է հորդորում համայնքապետարանը

Բյուրեղավանում ջրի նմուշառության պատասխանը հայտնի է. Ինչ է հորդորում համայնքապետարանը

Հարգելի՛ բնակիչներ,

երկու օր է ստանում ենք բազմաթիվ ահազանգեր և հարցումներ՝ խմելու ջուրը կարելի՞ է արդյոք օգտագործել, թե դեռ անհրաժեշտ է սպասել։

Տեղեկացնում ենք, որ #Բյուրեղավան համայնքի ջրի նմուշառումների լաբորատոր հետազոտությունների արդյունքները գնահատվել են դրական և համապատասխանում են սահմանված նորմերին։

Միաժամանակ, մեր բժիշկների կողմից առաջարկվում է՝ կանխարգելիչ նպատակներով, առաջիկա որոշ ժամանակահատվածում խմելու ջուրը օգտագործելուց առաջ՝ #եռացնել։

Խնդրում ենք պահպանել նշված խորհուրդը՝ ձեր և ձեր ընտանիքների առողջության ապահովման համար։

Հարգանքով՝ «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image